ՍԵՎԱՆ-ՀԱԳԱՐՈՒԻ ՕՖԻՈԼԻՏԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՋԻԼ-ՔԱՐԱԽԱՉԻ ՀԻՊԵՐԲԱԶԻՏԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՊԵՏՐՈԳՐԱՖԻԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2016.50.2.003Keywords:
Jil-Qarakhach protrusive massif, hyperbasite, tectonic contact, Sevan–Hakari ophiolite zoneAbstract
Հոդվածում ցույց է տրված, որ Ջիլ-Քարախաչի հիպերբազիտային զանգվածը վերին սենոնի կրաքարերի մեջ ներդրված պրոտրուզիվ դայկանման մարմին է, որի կոնտակտները ներփակող ապարների հետ տեկտոնական են, արտահայտված են ինտենսիվ դեֆորմացիաներով, բրեկչիացվածությամբ, միլոնիտացմամբ: Բացակայում են կոնտակտային մետամորֆիզմի երևույթները: Նկարագրված են հիպերբազիտային և գաբրոիդային համալիրների երկրաբանական իրադրությունը, փոխհարաբերությունները և ապարների ապարաբանական կազմը: Հիմնավորված է, որ օֆիոլիտային զանգվածների ձևավորումը ավելի դյուրին է կապել խորքային բեկվածքներով պրոտրուզիվների տեղաշարժման հետ քան դասական պատկերացումների՝ մագմայական հալոցքների ներդրման կամ սալերի տեկտոնիկայի տեսության օբդուկցիայի մեխանիզմի հետ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2016 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.