ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԲՍԻԴԻԱՆԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՆԱԼԻՏԻԿ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆԱՅԻՆ ՖԼՈՒՈՐԵՍՑԵՆՑԻԱՅԻ ԵՂԱՆԱԿՈՎ

Authors

  • Ա․Կ․ Ջուհարյան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2017.51.3.159

Keywords:

obsidian, volcanic glass, obsidian sourcing, geochemical analysis, portable X-Ray fluorescence

Abstract

Վերջին տարիներին հրաբխային ապակու ուսումնասիրության ոլորտում ամենակիրառելին և պրակտիկն է համարվում շարժական ռենտգենային ֆլուորեսցենցիայի եղանակը: Չնայած վերջինիս հուսալիությանը և վերջին տարիներին աճող պահանջարկին հատկապես օբսիդիանի ուսումնասիրման ոլորտում՝ Հայաստանի աղբյուրները վերը նշված եղանակով ուսումնասիրվել են հաշված աշխատանքների շրջանակներում: Ցանկացած այդ թվում՝ հնագիտական հրաբխային ապակե նմուշն իր ծագման աղբյուրին վերագրելու համար առաջին հերթին պետք է ստեղծվի երկրաբանական նմուշների բազա, որն իր մեջ կներառի նմուշներ տարածաշրջանի բոլոր աղբյուրներից: Այս աշխատանքը Հայաստանի օբսիդիանի ուսումնասիրության և նրանց երկրաքիմիական առանձնահատկությունների որոշման ևս մեկ փորձ է, որի վերջնական նպատակն է տարածաշրջանի օբսիդիանի աղբյուրների անալիտիկ բազայի ստեղծումը հետագայում մի շարք հնավայրերից պեղված նյութի վերագրումը երկրաբանական աղբյուրներին:

Downloads

Published

2017-12-11

How to Cite

Ջուհարյան Ա. (2017). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԲՍԻԴԻԱՆԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՆԱԼԻՏԻԿ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆԱՅԻՆ ՖԼՈՒՈՐԵՍՑԵՆՑԻԱՅԻ ԵՂԱՆԱԿՈՎ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 51(3 (244), 159–165. https://doi.org/10.46991/PYSU:C/2017.51.3.159

Issue

Section

Երկաբանություն