ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԵՎ ՔՎԱԶԻԳԵՈԻԴԻ ՄՈԴԵԼԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2017.51.3.210Keywords:
quasigeoid, base stations, GNSS, topography, ellipsoid, coordinate systemAbstract
Հոդվածում ներկայացված են ՀՀ տարածքում մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի աշխատանքի սկզբունքները և հետազոտման արդյունքները: Ներառված են տեղեկություններ ցանցի կիրառման ոլորտների, ինչպես նաև բազային կայանների ցանցի և քվազիգեոիդի մոդելների համատեղ կիրառման մասին: Հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցում է այս տեխնոլոգիայի արդյունավետությունը և առավելությունն ավանդական եղանակների նկատմամբ: Հոդվածում ներկայացված թվային տվյալները ստացվել են դաշտային չափումների և դրանց վերլուծության արդյունքում: Վերջիներիս համեմատումը միջազգային տվյալների հետ ցույց է տալիս, որ գործող բազային կայանների ցանցը համապատասխանում է միջազգային նորմերին և ստանդարտներին, ինչն էլ ապահովում է ցանցի կիրառմամբ կատարված հետազոտությունների հավաստիությունը:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2017 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.