ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀՈՍՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հորատման և էլեկտրազոնդավորման տվյալներով)

Authors

  • Վ․Պ․ Վարդանյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2018.52.2.079

Keywords:

Gegama Ridge, Vardenis Ridge, underground drain, Lake Sevan basin, watershed, concentrated watercourse, Darcy formula, electrosounding, drilling holes, groups of springs

Abstract

Ստորերկրյա հոսքի բաշխման հետազոտության ժամանակ, որպես հիմնական հարցեր դիտարկվել են. ա) ստորերկրյա հոսքի տարածական բաշխման և կուտակման հայտնաբերումը, ունենալով նրա գումարային մեծությունը (ըստ ջրային հաշվեկշռի); բ) առանձին պալեոհովիտների մոտավոր ծախսերի գնահատումը՝ բարձր կետերում ստորերկրյա հոսքերի ջրառման խնդիրների լուծման համար: Եղած նյութերի վերջնական վերլուծության և վերամեկնաբանման հիման վրա (հիմնականում ուղղաձիգ էլեկտրազոնդավորման ՈւԷԶ-ի տվյալները) մեր կողմից կազմվել է նոր ամփոփ քարտեզ և կտրվածք Սևանա լճի ամբողջ ջրհավաք ավազանի ռեգիոնալ ջրամերժ շերտի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ջրամերժ շերտը ստորերկրյա հոսքերի հիմնական բաշխիչ է հանդիսանում՝ պալեոռելիեֆի կազմված քարտեզները և կտրվածքները օբեկտիվ տեղեկատվություն են տալիս ստորերկրյա կենտրոնացված հոսքի անցման ուղիների և նրանց ջրառման բարենպաստ տեղամասերի վերաբերյալ:

Published

2018-08-10

How to Cite

Վարդանյան Վ. (2018). ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀՈՍՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ: (հորատման և էլեկտրազոնդավորման տվյալներով). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 52(2 (246), 79–87. https://doi.org/10.46991/PYSU:C/2018.52.2.079

Issue

Section

Երկաբանություն

Most read articles by the same author(s)

1 2 > >>