ՀՀ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 01.01.2004– 23.10.2011 ԹՈՒՅԼ ՍԵՅՍՄԻԿՈՒԹՅԱՆ (М<4,0) ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Authors

  • Վ․Ս․ Բալասանյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2020.54.2.081

Keywords:

seismic shaking, low seismicity, seismological data, seismic focus, strong earthquake preparation

Abstract

Հայկական բարձրավանդակը բնութագրվում է ուժեղ սեյսմաակտիվ գոտիների առկայությամբ, որոնց ակտիվությունը անշուշտ ձևավորում է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը: Մասնավորապես, 23.10.2011 թ. Վանի երկրաշարժը (M=7,2) ուժեղ սեյսմիկ ցնցումներ առաջացրեց Երևանում (J=5–6 բալ): Այս հոդվածում ներկայացվում է սեյսմագեոդինամիկական իրավիճակի վերլուծությունը այդ երկրաշարժի նախապատրաստման ժամանակահատվածում: Վերլուծության առաջին փուլը նվիրված է (φºN 38,0–42,0; λºE 42,0–48,0) ռեգիոնի թույլ սեյսմիկության (M<4,0) ուսումնասիրությանը 2004–2011 թթ. ժամանակահատվածում: Տրոհելով սեյսմիկ տվյալների բազան 2 խմբի՝ ցնցումներ (M<2,5) և (2,5≤M<4,0) սահմաններում, կառուցվել են երկրաշարժերի էպիկենտրոնների տարածաժամանակային բաշխվածության քարտեզներ ըստ տարիների (2004–2011 թթ.): Առավել կարևոր հետևությունը կայանում է նրանում, որ ուսումնասիրվող տարածքի հարավարևմտյան հատվածում (Վանի օջախային գոտի) 2004–2009 թթ. թույլ երկրաշարժերը (M<4,0) չեն փաստագրվում: Գրանցումները կտրուկ ավելանում են 01.01.2010–23.10.2011թթ. ժամանակահատվածում:

Published

2020-08-17

How to Cite

Բալասանյան Վ. (2020). ՀՀ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 01.01.2004– 23.10.2011 ԹՈՒՅԼ ՍԵՅՍՄԻԿՈՒԹՅԱՆ (М<4,0) ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 54(2 (252), 81–87. https://doi.org/10.46991/PYSU:C/2020.54.2.081

Issue

Section

Երկաբանություն