ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՏԵՐԻ ԳԵՏԱԳԱԼԱՐՆԵՐԸ

Authors

  • Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.3.176

Keywords:

dynamic equilibrium, free meanders, oxbow, tectonic shift, valley meanders

Abstract

Մենադրները հանդիսանում են շատ հարթավայրային գետերի հուների տարածված առանձնահատկություններից մեկը: Դրանք բնորոշ են նաև այն խոշոր գետերին, որոնք սկսվում են Հայկական լեռնաշխարհից (Եփրատ, Տիգրիս, Քուռ, Արաքս և այլն) այն վայրերում, որտեղ նրանք կտրում անցնում են լեռնային տարածքներն ու մուտք գործում հարակից հարթավայրերի տարածքներ: Լեռնաշխարհի գետերի վերաբերյալ ուսումնասիրություններ կան միայն Իրաքի տարածքում: Բայց չկա ոչ մի տեղեկություն մեանդրների պարամետրերի վերաբերյալ: Լեռնաշխարհի խոշորագույն գետերը հովտային գալարներ են ձևավորում ոչ միայն պայմանավորված գետերի հրաբխային զանգվածներով և լեռնաշղթաներով հոսելու հետևանքով կամ էլ տեկտոնական շարժումների հետևանքով՝ հովիտների կտրուկ տեղաշարժով, այլ նաև հունային գալարներ, որոնք ձևավորվել են սեփական ջրային հոսքով: Դիտվում են նաև առաջնային ողողատներից հուների շեղում, պայմանավորված վտակների հեղեղաբերուկային աճող կոներով, սողանքային «լեզվակներով», փլուզումներով, ցեխաքարային հոսքերի դուրսբերումներով: Հունի ազատ կամ թափառող գետագալարները և դրանց ուղեկցող հնահուները ձևավորվում են հիմնականում լեռնաշխարհի հարթ տարածքներում, կավային և ավազակավային ափերի մոտ՝ մեծաքանակ ջրաբերուկների հատվածներում նկատվում են հունի բաժանում բազուկների՝ ավազային կամ ավազա-գլաքարախառնուրդային տարբեր չափերի կղզյակների առաջացմամբ: Եփրատ գետի խոշոր և հստակ արտահայտված ազատ մենադրները ձևավորվել են միայն Սիրիայի և Իրաքի հարթավայրային տարածքների սահմաններում: Տիգրիսը ազատ մեանդրներ ունի հիմնականում Միջագետքի դաշտավայրում, իսկ Քուռ գետը Քուռ-Արաքսյան դաշտավայրի։ Մեանդրների սահմանված պարամետրերը են. գալարման գոտու լայնությունը, գետագալարի քայլը, գետագալարի ճկվածքի սլաքը: Մեանդրները և հնահուները, ինչպես նաև մեանդրավորումը հստակ առանձնանում են բարձր լուծաչափի տիեզերական նկարներում՝ ողողահունի բուսականության կանաչ գույնով, մասնավորապես Սիրիայի տարածքում կատարված լուսանկարներում: Լեռնաշխարհի տարածքի բոլոր խոշոր գետերի և դրանց խոշոր վտակների համար կուտակումային հատվածներում բնորոշ են հունի բաժանումը բազուկների՝ ավազային կամ ավազագլաքարային կղզյակների ձևավորմամբ:

Published

2021-12-23

How to Cite

Բոյնագրյան Վ. Ռ. (2021). ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՏԵՐԻ ԳԵՏԱԳԱԼԱՐՆԵՐԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 55(3 (256), 176–188. https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.3.176

Issue

Section

Աշխարհագրություն

Most read articles by the same author(s)

1 2 > >>