ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

  • Գոհար Գ․ Ղամբարյան ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.3.199

Keywords:

economic policy, economic development, economic strategy, economy

Abstract

Ազգային տնտեսությունների զարգացման հաջողությունները կամ ձախողումներն էապես կախված են տնտեսական քաղաքականության արդյունավետությունից: Աշխարհի երկրների մեծամասնությունը գրանցում է տնտեսական զարգացման անհաջողություններ, կամ լավագույն դեպքում զարգացման ցածր տեմպեր: Նման դրվածքի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել՝ ինչո՞ւմ են տնտեսական քաղաքականության արդյունավետության ձախողման պատճառները, որո՞նք են արդյունավետության վրա ազդող գործոնները։ Հոդվածում տարբերակվում ու մանրամասնվում են տնտեսական քաղաքականության ձևավորման, իրականացման և այլ ենթահամակարգերի հետ համագործակցության (սիներգիայի) գործընթացներում նրանց արդունավետության վրա ազդող գործոնները, ինչպես նաև, հիմնախնդիրները։ Ըստ մեր դիտարկումների՝ տնտեսական քաղաքականության ձևավորման արդյունավետության վրա վրա ազդող գործոններն են՝

– տեսական հիմնավորման փուլում՝ տնտեսական համակարգի բարդությունը, տնտեսական լուծումների բազմակիությունը, մոտեցումների իրարամերժությունը;

– ինստիտուցիոնալ համաձայեցման փուլում՝ արտաքին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը, ներքին քաղաքական շահերը, նպատակային հիպոթեզները: Թերգիտելիքների, կա՛մ արտաքին ու ներքին շահագրգիռ ուժերի կողմից իրականացվող ճնշումների, տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները կարող են չհամապատասխանել տվյալ երկրի տնտեսա-կան զարգացման առաջնահերթություններին, լինել ոչ արդյունավետ։ Եթե նույնիսկ տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները, լինեն գիտականորեն անթերի հիմնավորված, միևնույնն է, դրանք կյանքի են կոչվում քաղաքական ինստիտուտների կողմից և վերաձևակերպվում ի շահ քաղաքական արդյունավետության: Եվ եթե քաղաքական ինստիտուտները էքստրակտիվ են, էլիտայի շահերը պաշտպանող, ապա տնտեսական արդյունավետությունը զոհաբերվում է մասնավոր հետաքրքրություններին։ Տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, դատական համակարգի անաչառությունը, կոռուպցիայի, բյուրոկրատիայի և հանցագործության բացակայությունը, քաղաքական կայունությունն և վստահելիությունը: Առանց գործարար միջավայրի բարելավման տնտեսական քաղաքականութունը կամ արդյունավետ չէ, կամ էլ ընդհանրապես չի գործում: Տնտեսական քաղաքականության համակարգային գործակցության (սիներգիայի) արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ վերջինիս հետ սերտորեն առնչվող ենթահամակարգերի՝ մասնավորապես ենթակառուցվածքների, կրթության, գիտության զարգացումը և միմյանց հետ փոխհամագործակցությունը։ Էապես կարևոր է ենթահամակարգերի միմյանց հետ փոխհամա-գործակցությունը: Տնտեսական քաղաքականության արդյունավետության հիմնախնդիրների պատճառների, ազդող գործոնների ուսումնասիրությունն ու պարզաբանումը մեզ հնարավորություն է տալիս իրավիճակային լուծումներից անցում կատարել ռազմավարական լուծումների, հետևանքային լուծումներից՝ պատճառային լուծումների և դրանով իսկ ապահովել տնտեսական զարգացման երկարաժամկետ կայուն արդյունավետություն:

Downloads

Published

2021-12-23

How to Cite

Ղամբարյան Գ. Գ. (2021). ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 55(3 (256), 199–209. https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.3.199

Issue

Section

Աշխարհագրություն