ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԽՈՇՈՐ ԳԵՏԵՐԻ ԿՈՇՏ ՀՈՍՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Authors

  • Տաթևիկ Վ․ Սաֆարյան ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան
  • Վիլեն Ս․ Սաֆարյան Շուշիի տեխնոլոգիական համալսարան, Արցախի Հանրապետություն
  • Հրաչուհի Ս․ Գալստյան Նեյջանգի նորմալ համալսարան, Նեյջանգ, Չինաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.014

Keywords:

Republic of Artsakh, runoff, sediment yield, denudation module, correlation coefficients

Abstract

Աշխատանքում վերլուծվել և գնահատվել են Արցախի Հանրապետության տարածքի գետերի կոշտ հոսքի ցուցանիշները, դրանց կապը տարածքի անտառապատվածության, ջրի ծախսի և հոսքի բնութագրիչների ցուցանիշների հետ: Հաշվարկվել է տարածքի հիմնական գետավազաններում տեղատարման մոդուլի մեծությունը, և բացահայտվել է ջրի տարեկան հոսքի ու կոշտ հոսքի մոդուլի միջև եղած կապը, հաշվարկվել է տեղատարման շերտի մեծությունը համապատասխան գետավազաններում: Բացահայտվել է տարածքի գետերի կոշտ հոսքի մոդուլի և տարածքի նորագույն տեկտոնական շարժումների միջև եղած կապը։ Ուսումնասիրվել է կոշտ հոսքի ցուցանիշների տարածական բաշխման բազմամյա ընթացքը,  փոփոխության միտումները, և առաջարկվել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և դրանց վրա կոշտ հոսքի ազդեցության նվազեցման մեխանիզմներ: Ուսումնասիրվող տարածքում կոշտ հոսքի ձևավորման վրա բավականին մեծ ազդեցություն ունի նաև ջրամբարների առկայության հանգամանքը։ Արդյունքում, օրինակ, տեղատարման շերտի հզորության արժեքը Սարսանգի և Խաչենի ջրամբարներից վերև տեղակայված դիտակետերում շուրջ 6 անգամ ավելի մեծ է, քան ներքևում։ Այսպիսով, ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք հետևյալ առաջարկությունների՝

• բացի սանիտարական հատումից, բացառել բոլոր տեսակի անտառահատումները գետերի և գետակների ափամերձ հատվածներում,

• գետերի միջին և վերին հոսանքի շրջանում անհրաժեշտ է նորոգել և վերաշահագործել հին ու կառուցել նոր սելավաորսիչներ՝ փոքր ՀԷԿ-ի շահագործման ժամկետն երկարացնելու, ինչպես նաև ջրամբարների ու առանց այդ էլ քայքայված կամ վթարային ոռոգման համակարգերի արագ տղմակալումից զերծ պահելու համար,

• ջրատեխնիկական շինությունների նորմալ շահագործման նպատակով՝ անհրաժեշտ է արգելել մարդու տնտեսական գործունեության հետևանքով  առաջացած թափոնների ուղղորդումը գետային համակարգեր:

Downloads

Published

2022-05-12

How to Cite

Սաֆարյան Տ. Վ., Սաֆարյան Վ. Ս., & Գալստյան Հ. Ս. (2022). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԽՈՇՈՐ ԳԵՏԵՐԻ ԿՈՇՏ ՀՈՍՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(1 (257), 14–24. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.014

Issue

Section

Աշխարհագրություն