ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴԵՍՏԻՆԱՑԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Authors

  • Արամայիս Ռ․ Ավագյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.086

Keywords:

tourism, destination, organization, management, problem, ecology, hospitality, sustainable development, nature, economy

Abstract

Աշխատանքը զբոսաշրջային դեստինացիայի զարգացման և տարածքաստեղծ գործունեության գիտական հիմնավորումն է, ըստ որի տրամաբանորեն անցում է կատարվում պարզից դեպի բարդը՝ համակարգայինը։ Համակարգ, որի բոլոր տարրերը դիալեկտիկական միասնության մեջ են, փոխհամագործակցում և փոխպայմանավորում են միմյանց։ Յուրաքանչյուր տարր իր որոշակի տեղն ու դերն ունի ընդհանուր հիեարխիկ համակարգում։ Զբոսաշրջային համակարգի գործառույթը ոչ միայն հյուրընկալությունն է, այլ նաև որևէ տարածքի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական խնդիրների լուծումն է և ընդհանրապես տարածքի բնական, հասարակական, մարդկային (կապիտալի առումով) բոլոր կարողությունների նպատակային օգտագործումն է, որի համար անհրաժեշտ է․ բարձրացնել ենթակառուցվածքների օգտագործման արդյունավետությունը, ստեղծել նորն ու ժամանակակիցը, տարածքում զբոսաշրջային տնտեսության զարգացումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում, տարածքում կայուն զբոսաշրջության հենքի վրա ապահովել կայուն մարդկային զարգացումը։ Ըստ հետազոտության վերջնարդյունքի զբոսաշրջային դեստինացիան աշխարհագրական տարածք է, որտեղ հասարակական կյանքի կազմակերպման և գործունեության ապահովման շարժիչ ուժը զբոսաշրջային ինդուստրիան է իր ենթակառուցվածքներով։

Downloads

Published

2022-05-12

How to Cite

Ավագյան Ա. Ռ. (2022). ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴԵՍՏԻՆԱՑԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(1 (257), 86–91. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.086

Issue

Section

Աշխարհագրություն