ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ

Authors

  • Սամվել Ռ․ Հովհաննիսյան ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, Գյումրի, Հայաստան
  • Անժելա Հ․ Մակարյան ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, Գյումրի, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.3.155

Keywords:

tectonomagnetic field, rate of field change, еarthquake, magnitude, tectonic stresses, local component of the field, irrevocable changes

Abstract

Տեկտոնամագնիսական էֆեկտի ուսումնասիրությունից առաջ այն կազմավորող մագնիսաառաձգական էֆեկտը ուսումնասիրվել է լաբորատոր և ապարների բնական տեղադրման պայմաններում: Այդ ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել են մագնիսաառաձգական էֆեկտի դարձելի և անվերադարձ փոփոխություններ: Մինչև հիմա հայտնաբերված տեկտոնամագնիսական էֆեկտները, կամ որ նույնն է, երկրաշարժերի տեկտոնամագնիսական նախանշաններն ունեցել են դարձելի բնույթ: Անվերադարձ էֆեկտների բացակայությունը հուշում է, որ տեկտոնամագնիսական դաշտում չեն արտացոլվել բոլոր այն ֆիզիկական պրոցեսները, որոնք կարող էին այդ դաշտում ստեղծել անվերադարձ փոփոխություններ: 2021 թ.-ին տեղի ունեցած երկրաշարժերի նախանշանները գրանցվեցին որպես անվերադարձ փոփոխություններ, որոնք գտնվում էին «Սարագյուղ» երկրամագնիսաչափական կայանին շատ մոտ՝ 1-20 կմ հեռավորության վրա: Սա հիմք է տվել հաստատելու, որ անվերադարձ փոփոխությունները երևակվում են միայն դիտարկման կայանին շատ մոտ գտնվող օջախների դեպքում: Դիտարկված դարձելի և անվերադարձ փոփոխությունները արտացոլում են կազմավորվող օջախներում ընթացող առաձգական և պլաստիկ դեֆորմացիաների առկայությունը:

Downloads

Published

2022-12-28

How to Cite

Հովհաննիսյան Ս. Ռ., & Մակարյան Ա. Հ. (2022). ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(3 (259), 155–160. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.3.155

Issue

Section

Երկաբանություն