ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՆՎԱԶԻՎ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՏԱՐԱԾԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ

Authors

  • Քնարիկ Ս․ Համբարձումյան ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Հայաստան
  • Վարդան Լ․ Ասատրյան ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Հայաստան https://orcid.org/0000-0002-1477-5742
  • Սամվել Խ․ Պիպոյան Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.170

Keywords:

invasive species, Prussian carp, Carassius gibelio, Stone moroko, Pseudorasbora parva, monitoring, mapping

Abstract

Հայաստանում ձկնաբուծության զարգացումը նպաստել է ոչ տեղաբնակ ձկնատեսակների ներմուծմանը, որոցից են արծաթափայլ կարասը (Carassius gibelio) և ամուրյան նրբաձուկը (Pseudorasbora parva): Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջիններիս արագ բազմացումը՝ մշտադիտարկման գործիքներ մշակելու և տեղական ձկնատեսակների պաշարները պահպանելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրելու արեալի կտրուկ ընդարձակման տարածաժամանակային առանձնահատկությունները: Նպատակին հասնելու համար մշակել ենք համապարփակ տվյալների բազա՝ հիմք ընդունելով գիտական գրականությունը, գիտնականների հետ հարցազրույցները և բաց հասանելիության տվյալների վերլուծությունը: Արդյունքում պարզվել է, որ ձկնաբանական հետազոտությունների ինտենսիվության աճին զուգահեռ այս ձկնատեսակների գրանցումների հաճախականությունը ևս աճել է: Այժմ այս ինվազիվ ձկնատեսակները հանդիպում են ՀՀ բոլոր մարզերում, և վերջիններիս տարածման միակ սահմանափակող գործոնը նրանց ապրելավայրերի ծովի մակարդակից բարձրությունն է, ինչը հավանաբար պայմանավորված է ջրի ջերմաստիճանի ցուցանիշներով:

Downloads

Published

2023-12-25

How to Cite

Համբարձումյան Ք. Ս., Ասատրյան Վ. Լ., & Պիպոյան Ս. Խ. (2023). ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՆՎԱԶԻՎ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՏԱՐԱԾԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(3 (261), 170–179. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.170

Issue

Section

Գիտաժողովի նյութեր