ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Authors

  • Նարեկ Ա․ Հարությունյան ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն, Հայաստան https://orcid.org/0000-0002-5370-0815

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.180

Keywords:

ecological niche, climate factors, climate comfort, bioclimatic potential, population health

Abstract

Հոդվածում քննարկվում են լեռնային ռելեֆի պայմաններում կլիմայի հարմարավետության գնահատման հարցերը, որի բարդությունը պահանջում է իրականացնել տարածաժամանակային ուսումնասիրություն: Հոդվածում որպես օրինակ ընտրվել է Վայոց ձորը, որը տիպիկ լեռնային տարածք է: Այստեղ առկա է կլիմայական փոխկապակցված պայմանների այն անհրաժեշտ բազմազանությունը, կարևորության այն մակարդակը, որոնք Վայոց ձորը դարձնում են երկրաէկոլոգիական հետազոտության տիպիկ օբյեկտ: Այդպիսի հետազոտությունը ոչ միայն գիտամեթոդական հետաքրքրություն է ներկայացնում և օգտակար է այլ լեռնային տարածքների կլիմայի հարմարավետության ուսումնասիրության համար, այլև իր գործնական ուղղվածությամբ կարող է նպաստել Վայոց ձորի տարածական պլանավորման հիմնախնդրի գիտական ճանաչողությանն ու լուծմանը: Ուսումնասիրության նպատակն է մշակել Վայոց ձորի տարածքի կլիմայական հարմարավետության գեոէկոլոգիական ինտեգրալ գնահատման մեթոդաբանություն և մեթոդաբանական մոտեցումներ՝ հիմնված նրա բնական ռեսուրսների ներուժի կենսակլիմայական բաղադրիչի չափելիության և վերլուծության վրա՝ օգտագործելով ինտեգրալ կենսակլիմայական ցուցիչներ: Հոդվածում ներկայացված են Վայոց ձորի կենսակլիմայական ռեսուրսների տարածաժամանակային բաշխման հաշվարկի և վերլուծության արդյունքները։ Համարժեք արդյունավետ ջերմաստիճանը, ճառագայթային համարժեք արդյունավետ ջերմաստիճանը, անհարմարավետության գործակիցն ու եղանակի խստությունն օգտագործվել են որպես հիմնական կենսակլիմայական ինդեքսներ: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են տարածքի կլիմայական պայմանների որոշ առանձնահատկություններ վերջին տասնամյակների ընթացքում, առանձնացվել են կլիմայական հարմարավետության գոտիները և դրանց տարածքային բաշխվածությունը տարվա տարբեր ժամանակահատվածներում: Պարզվել է, որ հաշվարկված կենսակլիմայական ռեսուրսների բաշխումը Վայոց ձորի տարածքում ունի զգալի տարածական և ժամանակային տարասեռություն, ինչպես նաև բնութագրվում է փոքր տարածքների ձևավորմամբ, որոնք առաջանում են տեղական մթնոլորտային շրջանառության գործընթացներով:

Downloads

Published

2023-12-25

How to Cite

Հարությունյան Ն. Ա. (2023). ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(3 (261), 180–188. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.180

Issue

Section

Գիտաժողովի նյութեր