ԼԵՌՆԱՅԻՆ ԳԵՏԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀՈՍՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Authors

  • Աննա Ա․ Բաթմազովա Ռուսաստանի պետական ջրաօդերևութաբանության համալսարան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն https://orcid.org/0000-0002-9135-4925
  • Վիտալի Ա․ Խաուստով Ռուսաստանի պետական ջրաօդերևութաբանության համալսարան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.196

Keywords:

mountain rivers, prediction, maximum flow, mathematical modeling, regression analysis

Abstract

Դիտարկվում են լեռնային գետերի առավելագույն հոսքի կանխատեսման տարբեր մեթոդներ: Կատարվել են մեթոդիկայի վերլուծություն և փորձարկում, հիմնված բազմագործոն ռեգրեսիոն վերլուծության և մաթեմատիկական մոդելավորման վրա, կիրառվել է նաև գրաֆո-անալիտիկ մոտեցում: Բազմագործոն ռեգրեսիոն վերլուծության համար դիտարկվել են գարնանային վարարումների և դրան նախորդող ձմեռային շրջանների տարբեր պրեդիկտորներ: Դիտարկված պրեդիկտորներից մի քանիսը հետագայում ընտրվել են որպես պոտենցիալ: Մաթեմատիկական մոդելավորման մեթոդը հիմնված է ձյան մեջ եղած պաշարների և ջրի կորստի, ինչպես նաև առավելագույն հոսքի ձևավորման վրա գործընթացների մոդելավորման վրա։ Գրաֆո-անալիտիկ մոտեցումը ներառում է բարդ գրաֆիկների կառուցում, որոնք հնարավորու-թյուն են տալիս պատկերավոր ներկայացնել ուսումնասիրվող բնութագրերի օրինաչափություններն ու միտումները: Ուսումնասիրվող մոտեցումների փորձարկման օբյեկտներ են ընտրվել Սամուր և Ռ. Անդյան Կոյսու գետերի ավազանները։ Թվարկած գետերի ջրհավաք ավազաններում օդերևութաբանական բնութագրերի համար ընտրվել են դիտարկումների ներկայացուցչական շարքերով օդերևութաբանական կայաններ: Հետազոտության արդյունքները ստացվել են ոչ միանշանակ։ Բազմագործոն ռեգրեսիոն վերլուծության մեթոդը հնարավորություն տվեց ընտրել պրեդիկտորներ, որոնք տալիս են բավարար կանխատեսում՝ կախված միայն նյութից, հոսքի ձևավորման դինամիկ մոդելի կիրառման արդյունքում ստացվել և օպտիմալացվել են մոդելի պարամետրերը վարարումների ամիսների համար, առանձին կանխատեսումների ճշգրտության և մեթոդիկայի ապահովածության ստուգումը ցույց է տալիս, որ երկու մեթոդիկաներն էլ արդյունավետ են ավելի քան 60%-ով:

Published

2023-12-25

How to Cite

Բաթմազովա Ա. Ա., & Խաուստով Վ. Ա. (2023). ԼԵՌՆԱՅԻՆ ԳԵՏԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀՈՍՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(3 (261), 196–203. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.196

Issue

Section

Գիտաժողովի նյութեր