ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱԲԽԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.1.001Keywords:
climate change, groundwater run-off, mean residence time, ICCP, METRASAbstract
Հայաստանի խմելու ջրամատակարարումը հիմնականում ապահովվում է հրաբխային բարձրավանդակի բարձրորակ ստորերկրյա ջրերով։ Վերջին տասնամյակում նկատվում է աղբյուրների հոսքի անընդհատ նվազում, ինչը պայմանավորված է տեղումների քանակի նվազմամբ։ Ստորերկրյա ջրերի ձևավորման գործում հիմնական դերը կատարում են տեղումները սնման գոտում՝ 2500 մ-ից բարձր բացարձակ բարձրությունների վրա: Ստորերկրյա ջրերի ձևավորումը տեղի է ունենում ճեղքավորված հրաբխային ապարներում, իսկ կուտակումն ու շարժումը տեղի են ունենում թաղված գետահովիտներում: Տարբեր գիտական և քաղաքական կազմակերպություններ մշակել են տարբեր սցենարներով կլիմայի փոփոխության կանխատեսման մոդելներ (IPCC, METRAS), որոնք տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից գործածվել են մինչև 2100 թ․-ը Հայաստանի տարածքում կլիմայի փոփոխությունը մոդելավորելու համար և հրապարակվել ազգային հաղորդագրությունների տեսքով: Աշխատանքում ստացված արդյունքները ցույց են տվել, որ ICCP տարբեր սցենարներով կանխատեսումները հավաստի չեն: Իսկ METRAS-ի օգնությամբ կանխատեսումների հեղինակները նշում են, որ փաստացի տվյալների սակավության պատճառով կանխատեսումներն իրականությունից հեռու են։ Կլիմայի գլոբալ փոփոխությունը հանգեցնում է ստորերկրյա ջրերի հոսքի նվազմանը Հայաստանում և, մասնավորապես, Կենտրոնական հրաբխային բարձրավանդակի սահմաններում։ Արզականի աղբյուրների օրինակով հոդվածում հաշվարկվել է սնման մարզից մինչև բեռնաթափման մարզ ստոր-երկրյա ջրերի շարժման մոտավոր ժամանակը, որտեղ հեռավորությունը կազմում է 24 կմ, իսկ հաշվարկային ժամանակը՝ 6,5 տարի: Բացահայտվել է, որ 2013 թ․-ց մինչև 2023 թ․-ը աղբյուրների ծախսը նվազել է, ըստ գծային կախվածության, 24–33%-ով: Աղբյուրների ջրերի քիմիական կազմի փոփոխություններ, կապված ստորերկրյա հոսքի նվազման հետ, չեն նկատվել, բացառությամբ սուլֆատ-իոնի, որի կոնցենտրացիան մեծանում է աղբյուրների ծախսի ավելացման հետ: Այն ենթադրությունը, որ սուլֆատ-իոնի պարունակության ավելացումը կարող է ծառայել որպես աղբյուրների հոսքի ավելացման նախանշան, պահանջում է հետագա հետազոտություններ: Հետազոտության արդյունքների հիման վրա ենթադրվում է, որ բարձրլեռնային գոտում տեղումների քանակով հնարավոր է կանխագուշակել ուսումնասիրվող աղբյուրների ծախսը հաջորդող 6–7 տարիների համար:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.