ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Authors

  • Մարինե Հ․ Փեթակչյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.2.170

Keywords:

sustainable development, sustainable tourism, tourist destination, development challenges

Abstract

Հոդվածում վեր են հանվել ՀՀ Գեղարքունիքի մարզի կայուն զբոսաշրջության զարգացմանը խաթարող հիմնախնդիրները: Կայուն զբոսաշրջության սկզբունքների և գաղափարների ներդրումը և կիրառումը հույժ կարևոր են մարզի զբոսաշրջության զարգացման գործում: Հիմք ընդունելով կայուն զբոսաշրջության զարգացմանը խաթարող հիմնախնդիրները՝ հնարավորություն է ստեղծվում մշակել կայուն ռազմավարական ծրագիր, որը կբխի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման շահերից: Գեղարքունիքի մարզն ունի ինքնատիպ բնական պայմաններ և հնարավորություններ կայուն զբոսաշրջության զարգացման համար, սակայն զբոսաշրջային ինդուստրիայի զարգացումը տեղի է ունենում ոչ լիարժեք կերպով, քանի որ այդ ռեսուրսները և հնարավորությունները ի նպաստ զբոսաշրջության զարգացման չեն օգտագործվում կամ օգտագործվում են մասամբ: Լիարժեք կերպով չի ներկայացվում նաև այդ ռեսուրսների զբոսաշրջային գրավչություն և հետաքրքրությունը: Հոդվածում հիմք է ընդունված այն մոտեցումը, որ Գեղարքունիքի մարզի կայուն զբոսաշրջության զարգացման գործում պետք է հաշվի առնել Կայուն զարգացման սկզբունքները: Դրանք են մարզում շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցությունը, պետական և մասնավոր հատվածի գործընկերային հարաբերությունները, միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը և այլն:

Published

2024-07-17

How to Cite

Փեթակչյան Մ. Հ. (2024). ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 58(2 (263), 170–177. https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.2.170

Issue

Section

Աշխարհագրություն