Privacy Statement
Այս ամսագրի վեբկայքում մուտքագրված անուններն ու էլ. փոստի հասցեները կօգտագործվեն բացառապես այս ամսագրի կողմից նշված նպատակների համար և չեն օգտագործվի որևէ այլ նպատակի կամ տրամադրվելու այլ անձանց և կազմակերպությունների: Հոդվածի հեղինակների մասին անձնական տվյալները, որոնք նշված են խմբագրություն հրապարակաման համար ներկայացված նյութում՝ ենթակա են հրապարակման հանրային մուտքի համար։ Կայքում օգտատեր (որպես ընթերցող, գրախոս, հեղինակ) գրանցելիս դուք պետք է նշեք միայն այն անձնական տվյալները, որոնք օգտատերը պոտենցիալ պատրաստ է տրամադրել հոդվածը վերբեռնելիս՝ որպես հեղինակի մասին տեղեկատվություն՝ հանրային տիրույթում դրանց հրապարակման համար:
- Գիտական հրապարակումների էթիկան մասնագիտական վարքագծի նորմերի համակարգ է հեղինակների, գրախոսների, խմբագիրների, հրատարակիչների հարաբերություններում գիտական հրապարակումների ստեղծման, տարածման և օգտագործման գործընթացում:
- Խմբագիրն իր գործունեության ընթացքում պատասխանատու է հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների հրապարակման համար, ինչը պահանջում է հետևել հետևյալ հիմնարար սկզբունքներին՝
- Հրապարակման վերաբերյալ որոշում կայացնելիս գիտական ամսագրի խմբագիրն առաջնորդվում է գիտական նշանակության, օբյեկտիվության, պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքներով:
- Խմբագիրը պետք է գնահատի ձեռագրերի ինտելեկտուալ բովանդակությունը՝ անկախ սեռից, հայացքներից, քաղաքացիությունից, սոցիալական կարգավիճակից և հեղինակների նախասիրություններից:
- Քննարկման ներկայացված ձեռագրերից ստացված չհրապարակված տվյալները չպետք է օգտագործվեն անձնական նպատակներով կամ փոխանցվեն երրորդ անձանց՝ առանց հեղինակի գրավոր համաձայնության:
- Խմբագիրը չպետք է թույլ տա տեղեկատվության հրապարակումը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրանք գրագողություն են:
3․ Գրագողությունը ուրիշի գիտական աշխատանքի, ուրիշի գաղափարների կամ գյուտերի հեղինակության միտումնավոր յուրացումն է: Գրագողությունը կարող է լինել հեղինակային իրավունքի և արտոնագրային իրավունքի խախտում, և որպես այդպիսին կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն:
4․ Հնարավոր գրագողությունը բացառելու համար խմբագիրը պարտավոր է հատուկ ծրագրերի միջոցով ստուգել հոդվածի ձեռագիրը։
5․ Խմբագիրը չպետք է անպատասխան թողնի վերանայված ձեռագրերի կամ հրապարակված նյութերի վերաբերյալ պնդումները, իսկ կոնֆլիկտային իրավիճակի հայտնաբերման դեպքում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները խախտված իրավունքները վերականգնելու համար:
6․ Գրախոսն իրականացնում է հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի գիտական փորձաքննություն, որի արդյունքում նրա գործողությունները պետք է լինեն անաչառ՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա՝
- գրախոսման համար ստացված նյութը պետք է դիտարկել որպես գաղտնի փաստաթուղթ, որը չի կարող կիսվել կամ քննարկվել երրորդ անձանց հետ,
- գրախոսը պարտավոր է օբյեկտիվ և հիմնավորված գնահատական տալ ներկայացված հետազոտության արդյունքներին: Անընդունելի է հեղինակի անձնական քննադատությունը։
- Ներկայացված ձեռագրերից ստացված չհրապարակված տվյալները գրախոսի կողմից չպետք է օգտագործվեն անձնական նպատակներով:
7․ Հեղինակը (կամ հեղինակների խումբը) պատասխանատվություն կրում է գիտական ուսումնասիրության արդյունքների նորության և հավաստիության համար, ինչը ենթադրում է հետևյալ սկզբունքների պահպանում․
- հոդվածի հեղինակները պետք է ներկայացնեն կատարված հետազոտության հավաստի արդյունքներ: Գիտակցաբար սխալ կամ կեղծված պնդումներն անընդունելի են,
- հեղինակները պետք է երաշխավորեն, որ ներկայացված ձեռագրում տեղ գտած ուսումնասիրության արդյունքները լիովին բնօրինակ են: Փոխառված հատվածները կամ հայտարարությունները պետք է ձևակերպվեն հեղինակի և աղբյուրի պարտադիր նշումով: Չափազանց փոխառությունները, ինչպես նաև ցանկացած ձևով գրագողությունը, ներառյալ անփույթ մեջբերումները, վերափոխումը կամ այլ մարդկանց հետազոտության արդյունքների նկատմամբ իրավունքների յուրացումը, բարոյական չէ և անընդունելի,
- անհրաժեշտ է ճանաչել բոլոր այն անձանց ներդրումը, ովքեր այս կամ այն կերպ դեր են ունեցել ուսումնասիրության համար, մասնավորապես, հոդվածում պետք է հղումներ տալ այն աշխատանքներին, որոնք կարևոր են եղել ուսումնասիրության համար,
- հեղինակները չպետք է ամսագրին ներկայացնեն հոդված, որը ներկայացրել են այլ ամսագրի և գտնվում է քննարկման փուլում, ինչպես նաև հոդված, որն արդեն հրապարակվել է մեկ այլ ամսագրում,
- բոլոր այն անձինք, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել ուսումնասիրության մեջ, պետք է նշվեն որպես հոդվածի համահեղինակներ: Համահեղինակների թվում անընդունելի է նշել այն անձանց, ովքեր չեն մասնակցել հոդվածի ուսումնասիրությանը և պատրաստմանը։
Եթե հեղինակը հոդվածում էական սխալներ կամ անճշտություններ է գտնում, ապա դրա քննարկման փուլում կամ հրապարակումից հետո պետք է հնարավորինս շուտ տեղեկացնի ամսագրի խմբագրական խորհրդին։