ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄՈՎԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2024.98.110Keywords:
հանցագործությունից կամովին հրաժարվել, հանցակից, հանցագործության կատարող, համակատարող, դրդիչ, կազմակերպիչ, օժանդակողAbstract
ՀՀ քրեական նոր օրենսգրքով (ընդունված 05․05․2021թ․) հանցագործությունից կամովին հրաժարվելու ինստիտուտը ստացել է նոր բովանդակություն, նախատեսվել են նախկինից տարբերվող նոր կարգավորումներ՝ հատկապես հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով հանցակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու կապակցությամբ։ Նշվածով պայմանավորված՝ թեմայի վերաբերյալ հետազոտություններն արդիական են, կնպաստեն մեկնաբանման միասնական մոտեցումներ ձևավորելուն և կհեշտացնեն նոր կարգավորումների գործնական կիրառումը։
Հետազոտության նպատակն է եղել հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով հանցակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու արդի հիմնախնդիրների վերհանումը, քրեական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ ներկայացնելը։
Հետազոտության արդյունքում հեղինակը անդրադարձել է կամովին հրաժարվելու օրենսդրական կարգավորումներում առկա խնդիրներին և ներկայացրել դրանց լուծման իր մոտեցումները։ Մասնավորապես՝ օժանդակության որոշ դրսևորումների կապակցությամբ նախատեսված հանցագործությունից կամովին հրաժարվելու առանձնահատուկ կարգավորումները, հեղինակի կարծիքով թերի են և ունեն լրամշակման կարիք։ Բացի այդ հեղինակը, անդրադառնալով համակատարողի հանցագործությունից հրաժարվելու վերաբերյալ առանձնահատուկ կարգավորում նախատեսելու նպատակահարմարությանը, գտել է, որ համակատարողի հանցագործությունից կամովին հրաժարվելու վերաբերյալ իրավակարգավորումը կարելի էր նախատեսել մյուս հանցակիցների՝ կազմակերպչի, դրդիչի և օժանդակողի հանցագործությունից կամովին հրաժարվելու պայմանները նախատեսող իրավակարգավորման շրջանակներում՝ հաշվի առնելով, որ դրանք ամբողջությամբ նույնական են։
Հեղինակը անդրադարձել է նաև համակատարողի հանցագործությունից կամովին հրաժարվելու առանձնահատկություններին, ներկայացրել առկա կարգավորումների մեկնաբանություններ, որոնք կարող են օգտակար լինել գործնականում կամովին հրաժարվելու ինստիտուտը ճիշտ մեկնաբանելու և կիրառելու հարցում։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.