ԻՐԱՎԱՍՈՒԲՅԵԿՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ (ՎԵՐԱՑԱԿԱՆ) ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2023.98.013

Keywords:

Իրավունք, իրավասուբյեկտություն, իրավունակություն, իրավագործունակություն, իրավական հնարավորություն, ընդհանուր (վերացական) իրավական հնարավորություն, իրավական իրականություն, սուբյեկտիվ իրավունքներ, իրավունքի կենսագործում, իրավունքի փիլիսոփայություն

Abstract

«Իրավական հնարավորություն» և «իրավական իրականություն» իրավափիլիսոփայական հասկացությունները իրենց առանձնահատուկ դրսևորումներն են ստանում իրավունքի ընդհանուր տեսության համար առանցքային հանդիսացող «իրավասուբյեկտություն» ու իր բաղկացուցիչ հանդիսացող «իրավագործունակություն» և «իրավունակություն» կատեգորիաների գործող կառուցակարգերում: Տվյալ դրսևորումների բացահայտման և նշված կառուցակարգերում իրավական հնարավորության առանձին տեսակների, մասնավորապես ընդհանուր (վերացական) իրավական հնարավորության, վերլուծության ընթացքում, հեղինակը «իրավասուբյեկտություն» հասկացության հիմքում դնում է «հնարավորություն» իրավափիլիսոփայական կատեգորիան:

Այս մոտեցման տեսանկյունից, առանձին - առանձին դիտարկվում են իրավունակությունը և իրավագործունակությունը, որպես ընդհանուր (վերացական) իրավական հնարավորություններ, սուբյեկտիվ իրավունքերը, որպես իրական իրավական հնարավորություններ, ինչպես նաև վերլուծվում են նշված կատեգորիաների փոխհարաբերության առումները, հիմնական տարբերությունները և տարբերակման անհրաժեշտությունը: Հեղինակը նաև հատուկ անդրադարձ է կատարում իրավունքի սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձանց իրավունակության (կամ իրավասուբյեկտության)՝ որպես ընդհանուր (վերացական) իրավական հնարավորության հիմնահարցին:

Հոդվածում ներկայացված եզրակացության համաձայն, իրավասուբյեկտության՝ որպես ընդհանուր (վերացական) իրավական հնարավորության դիտարկումը և վերլուծությունը ունի մեթոդաբանական կարևոր նշանակություն, քանի որ վերլուծության ընթացքում դիտարկվում և վեր են հանվում այն իրավական նախադրյալները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում խորապես ըմբռնել իրավունքի և օրենքի արդյունավետ կենսագործման կառուցակարգերը, ինչը հատկապես կարևոր է իրավաստեղծագուրծության և իրավակիրառ պրակտիկայում:

Author Biography

Հասմիկ Լեյլոյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2024-05-10

Issue

Section

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ