ՎՏՆԱԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՀԸ ՈՐՊԵՍ ՀԱՆՑԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2024.98.122

Keywords:

Հանցանք, վտանգավոր հետևանք, օրինականություն, պատժելիություն, սուբյեկտիվ մեղսայնացում, արդյունավետ հսկողություն, ձևական հանցակազմ, նյութական հանցակազմ

Abstract

Այս հոդվածում ուսումնասիրվում է «հանցագործության կատարման պահի» որոշման հարցը, որը ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության սկզբունքի էական բաղադրատարրն է։ Այս ինստիտուտը տեսական և գործնական էական նշանակություն ունի՝ ինչը հաճախ հարուցում է բազմաթիվ իրավական վեճեր։ Հանցագործության կատարման ժամանակի խնդիրը շարունակում է մնալ խիստ արդիական, քանի որ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը ուժի մեջ են մտել 2022 թվականի հուլիսի 1-ից, ուստի մինչ այդ պահը հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառվելիք օրենքի որոշումն ունի կարևոր նշանակություն:

Այնուհետև, հեղինակը եզրակացնում է, որ ձևական հանցագործությունների դեպքում, երբ արարքի կատարումն ինքնին ավարտված հանցագործություն է, կամ նյութական հանցագործության դեպքում, երբ հանցավոր արարքի և վտանգավոր հետևանքի առաջացման միջև ժամանակային խզում չկա կամ այն չնչին է, ապա հանցագործության կատարման ժամանակը հենց արարքի կատարման պահն է։ Սակայն, երբ հանցագործության և վտանգավոր հետևանքի առաջացման միջև կա ժամանակային խզում, և հանցավոր արարքը (գործողություն կամ անգործություն) կատարած անձը արդյունավետ վերահսկողություն է պահպանում վտանգավոր հետևանքի առաջացման վրա և կարող է կանխել այն, ապա հանցագործության կատարման ժամանակը պետք է համարել վտանգավոր հետևանքի առաջացման պահը։

Author Biography

Հայկ Avetyan, ՀՀ գլխավոր դատախազություն

Երևան քաղաքի դատախազության դատախազ

Downloads

Published

2024-05-10

Issue

Section

ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼՈԳԻԱ