ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2024.98.033Keywords:
կոռուպցիա, ապօրինի ծագում, քաղաքացիական բռնագանձում, գույքի բռնագանձում, սեփականության իրավունք, իրավական որոշակիություն, կամայականությունների բացառումAbstract
Արդի ժամանակաշրջանում իրավական համակարգի առջև ծառացած լրջագույն խնդիրներից մեկը ոչ օրինական եկամուտների բացահայտումն է և դրանցով ձեռք բերված գույքի բռնագանձման մեխանիզմների ներդրումը: Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը բխում է կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու նկատառումներից: Այս գործիքակազմի ներդրման ուղղությամբ հայ իրավական համակարգում նախատեսվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավական հնարավորության գործադրումը, որի գլխավոր նպատակը օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի բռնագանձումն է՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործուն միջոց: Մինչդեռ այս հարցում կարևոր է ոչ միայն համապատասխան օրենսդրական կարգավորումների նախատեսումը, այլև այդ կարգավորումների սահմանադրականության երաշխավորումը: Այս արձանագրման համատեքստում սույն ուսումնասիրության շրջանակներում քննարկման առարկա են դարձվել իրավական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով ամրագրված իրավակարգավորումների որոշակիության և հստակության, ինչպես նաև դրանց արդյունքում սահմանադրորեն երաշխավորված սեփականության իրավունքին միջամտության իրավաչափության հիմնահարցերը: Ուսումնասիրության շրջանակներում կարևորվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործուն միջոց, մյուս կողմից արձանագրվել է այդ միջոցի գործադրման հնարավորությունը բացառապես իրավական որոշակիության, խտրականության արգելման և համաչափության սահմանադրական սկզբունքների հաշվառմամբ իրականացնելու անհրաժեշտությունը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.