ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱԿԱՆ ՄԻԿՐՈԼՈԳԻԱՅԻ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Keywords:
կրիմինալիստիկական տեխնիկա, կրիմինալիստիկական միկրոլոգիա, միկրոօբյեկտներ, փորձագիտական եզրակացություն, դեպքի վայր, դատանյութագիտական փորձաքննությունAbstract
Հոդվածի նպատակը կրիմինալիստիկական միկրոլոգիայի տեսական հիմքերի և հնարավորությունների վերլուծությունն է և դրա հետ կապված հիմնական հարցերի քննարկումը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում կրիմինալիստիկական միկրոլոգիայի պատմության զարգացմանը, վերջինիս էությանն ու առարկային, փորձաքննության օբյեկտին և հանցագործությունների բացահայտման գործում փորձաքննության կարևոր դերին և նշանակությանը:
Հոդվածում քննարկման առարկա են դարձվել նաև փորձագիտական պրակտիկայի կազմակերպամեթոդական և տեսական հիմքերը, ինչպես նաև կրիմինալիստիկական միկրոլոգիայի զարգացման գործում ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրումը:
Downloads
Published
2020-11-26
Issue
Section
Articles