ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2022.93.030Keywords:
համաչափություն, վարչական հայեցողություն, դատական վերանայում, դատական հարգանք, ինստիտուցիոնալ կոմպետենտություն, համաչափ միջոցAbstract
Աշխատանքը նվիրված է վարչական բողոքարկման և դատական վերանայման համատեքստում վարչարարության համաչափության գնահատման արդի հիմնահարցերի ուսումնասիրությանը։ Իշխանությունների բաժանման գործառութային ասպեկտը պահանջում է, որ վարչական հայեցողության իրականացման համաչափությունը քննելիս դատարանը ոչ միայն չստանձնի վարչական մարմնի գործառույթները, այլ նաև նրա գնահատումները չհանգեցնեն վարչական մարմնի հայեցողական լիազորությունների անհարկի միջամտությանը՝ դրանով իսկ վերացնելով արդարադատության և գործադիր իշխանությունների միջև անհրաժեշտ սահմանագիծը: Նշվածով պայմանավորված՝ աշխատանքում հիմնավորվել է, որ վարչարարության համաչափությունը որոշելիս դատարանը պետք է փորձի զերծ մնալ վարչական մարմնին ակամա փոխարինելու իրավիճակներից, ինչը կարող է բնորոշվել, որպես ողջամիտ հարգանք վարչական մարմինների ինքնուրույնության նկատմամբ։ Միևնույն ժամանակ, դատական հարգանքի հայեցակարգի համակողմանի ուսումնասիրության արդյունքում ներկայացվել են նաև դրա դրսևորման աստիճանը պայմանավորող հանգամանքները։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.