ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆԵԳԱՏՈՐ ԵՎ ՎԻՆԴԻԿԱՑԻՈՆ ՀԱՅՑԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2020.87.019Keywords:
հայցային վաղեմություն, վինդիկացիոն հայց, նեգատոր հայց, ձեռքբերման վաղեմություն, փաստացի տիրապետում, սեփականության իրավունքից հրաժարվելAbstract
Սույն հոդվածում քննարկվում է հայցային վաղեմության ինստիտուտի կիրառությունը նեգատոր և վինդիկացիոն հայցերի նկատմամբ: Մասնավորապես վեր են հանվում այս կապակցությամբ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, և ընդգծվում է հայցային վաղեմության ժամկետները ճիշտ կիրառելու տեսանկյունից նշված հայցերի հստակ սահմանազատման կարևորությունը: Հոդվածում քննարկվում է նաև հայցային վաղեմության և ձեռբերման վաղեմության ժամկետների հարաբերակցությունն ու այնպիսի ժամկետներ սահմանելու հարցը, որպիսիք թույլ կտան ոչ միայն իրավահարաբերության կողմերին արդյունավետ իրականացնել իրենց իրավունքների կամ շահերի պաշտպանությունը, այլև առավելագույնս կնպաստեն քաղաքացիական շրջանառության կայունությանը: