ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ-ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i2.10773Keywords:
Կարողություն, մեթոդաբանություն, գիտական ճանաչո- ղություն, մանկավարժական հետազոտություն, որոնողական-հետազոտական գործառույթ:Abstract
Հոդվածի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր կարևոր է ձևավորել մասնագիտական կոմպետենցիաներ, որոնք ներառում են սոցիալ-հոգեբանամանկավարժական հետազոտության, մեթոդաբանության և մեթոդների մասին համակարգային գիտելիքներ, սոցիալ-հոգեբանամանկավարժական հետազոտությունը կազմակերպելու, պլանավորելու և անցկացնելու կարողություն, տեսական գիտելիքների ներդրման հնարների և ձևերի տիրապետում գործնականում՝ պրակտիկայի ընթացքում դրանք վերլուծելու և համադրելու համար:
Մանկավարժական որոնողական-հետազոտական գործունեությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում դիտարկվել է որպես մասնագիտական ներուժի և վերջնարդյունքների ձևավորման կարևոր գործոն: Հետազոտության համար հիմք են հանդիսացել Վ. Ի. Զազվյագինսկու, Ռ. Ի. Ատախանովի, Վ. Ա. Բորդովսկու, Մ. Ն. Բորիտկոյի, Ա. Վ. Մոլոժավենկոյի և Ի. Ա. Սոլովցովայի հետազոտությունները, որոնց հրատարակման տարեթվերը նույնպես հաստատում են հիմնախնդրի արդիականությունը:
Հետազոտության նպատակն է բացահայտել մանկավարժական որոնողական-հետազոտական գործունեությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում: Հոդվածը կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատության ուսուցման գործընթացում արդյունավետ կազմակերպելու հետազոտական-որոնողական գործունեություն՝ միտված մասնագիտական ներուժի և վերջնարդյունքների ձևավորմանը:
References
Օգտագործած գրականության ցանկ
Հովհաննիսյան Ա. Վ., Դժվար դաստիարակվող երեխաների ինքնահաս¬տատ¬ման մանկավարժական ուղիները: Մենագրություն: Վանաձոր, «ՍԱՊԵՆՈ» տպագրա¬տուն, 2013, 204 էջ։
Հովհաննիսյան Ա. Վ., Մանկատան երեխաների հետ տարվող կրթադաստիա¬րակ¬-չական աշխատանքների առանձնահատկությունները, Ուսումնամեթոդական ձեռ¬նարկ, Երևան, «Ասողիկ», 2007, 60 էջ։
Бордовский В.А., Методы педагогических исследований инновационных про¬цес¬сов в школе и вузе: учебно-методическое пособие, СПб.: Изд-во РГПУ им. А.И. Герцена, 2001, 169 с.
Борытко Н.М., Методология и методы психолого-педагогических исследований: учеб. пособие для студ. высш. учеб. заведений / Н.М. Борытко, А.В. Моложавенко, И.А. Соловцова; под ред. Н.М. Борытко, 2-е изд, стер., М.: Издательский центр «Академия», 2009, 320 с.
Загвязинский В.И., Методология и методы психолого-педагогического исследо-вания: учеб. пособие для студ. высш. учеб. заведений / В.И. Загвязинский, Р. Атаханов, 6-е изд., стер., М.: Издательский центр «Академия», 2010, 208 с.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.