ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i2.10780Keywords:
Մանկավարժական միտք, մարդաբանական մոտեցում, կրթություն, մանկավարժական մարդաբանություն, գիտական ըմբռնումAbstract
Ժամանակակից մանկավարժական միտքն ակտիվորեն անդրադառնում է կրթության մարդաբանական բովանդակության հիմնախնդրին: Արդի փուլում կրթությունը մարդասիրական հարացույցների ձևավորման շրջանակներում ոչ միայն չի մերժում մարդաբանական հիմքը, այլև այն ավելի է դարձնում օրախնդիր: Այս ամենը պահանջում է որոշել ժամանակակից հայրենական մանկավարժության տեսության և նորարարական կրթական գործունեության խնդիրները, այդ թվում՝ մարդաբանական մոտեցման արդյունավետ կիրառումը:
Կրթության նկատմամբ մարդաբանական մոտեցման հիմնավորման անհրաժեշտությունը մանկավարժության տեսության մեջ և պրակտիկայում:
Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարակությունների վերլուծություն: Մանկավարժական մարդաբանությունը սկսել է զարգանալ 20-րդ դարի 90-ական թվականներից: Դեռևս 19-րդ դարի կեսերից Կ. Դ. Ուշինսկու կողմից որոշարկված մարդու հիմնախնդիրը՝ որպես դաստիարակության առարկա, ժամանակակից պայմաններում իր զարգացումն է ստանում գիտական հետազոտություններում: Առաջին այդպիսի հետազոտություններից է Բ. Մ. Բիմ-Բադի «Համաշխարհային մանկավարժության մեջ կարևորագույն հոսանքների մարդաբանական հիմքերը (20-րդ դարի առաջին կես)» աշխատությունը: 21-րդ դարասկզբին ի հայտ եկան մի շարք փիլիսոփայական աշխատություններ Ն. Վ. Կռիլովի, Օ. Մ. Լոմկոյի, Լ. Մ. Լուզինայի և այլոց կողմից:
Մանկավարժական մարդաբանության գիտական կարգավիճակի վերաբերյալ հարցի հետազոտությունը ցույց է տալիս մի քանի տեսակետների գերակշռություն. մանկավարժական մարդաբանությունը դիտարկվում է որպես ինտեգրացված գիտություն, մարդաբանական գիտակարգերի համակարգ (Վ. Վ. Կուզին, Բ. Ա. Նիկիտյուկ, Վ. Վ. Չիստյակով), որպես գիտելիքների ինտեգրացիա՝ ուղղված երեխայի ուսուցանմանը և դաստիարակությանը (Գ. Ե. Սոլովյով), որպես համակարգված գիտելիք մարդու, դաստիարակողի և դաստիարակվողի մասին (Լ. Կ. Ռախլևսկայա):
Արևմտյան գիտնականների հետազոտություններում մանկավարժական մարդաբանությունը գերազանցապես դիտարկվում է որպես գիտություն, որն ուսումնասիրում է մարդկային կեցության երևույթները կրթության համատեքստում (Կ. Դինելտ, Վ. Լոխ, Մ. Լանգևելդ, Յ. Դերբոլավ, Է. Ֆինկ և ուրիշներ):
Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը: Հետազոտության նպատակն է տեսականորեն հիմնավորել ժամանակակից մարդաբանական մոտեցման անհրաժեշտությունը մանկավարժական գիտության տեսության մեջ և պրակտիկայում:
Հետազոտության նորույթը: Հիմնավորվում է այն գիտական դրույթը, ըստ որի՝ մանկավարժության կողմից մարդաբանական մոտեցման որդեգրումը թույլ է տալիս նորովի նայել նորարարական կրթական պրակտիկայի ըմբռնմանը ինչպես պատմական, այդպես էլ ժամանակակից իրողությունների համատեքստում:
References
Օգտագործված գրականության ցանկ
Максакова В.И., Теория и методика воспитания младших школьников: учебник и практикум для вузов / В.И. Максакова. 2-е изд., испр. и доп. М., Издательство “Юрайт”. 2019, 206 с. (Серия: Образовательный процесс).
Малякова Н.С., Педагогико-антропологическое обоснование современной обра-зо¬вательной практики. //Электронный научно-образовательный журнал ВГСПУ “Грани познания”, N74 (41). Сентябрь 2015.
Огурцов А.П., Педагогическая антропология: поиски и перспективы // “Человек”, 2002. N1, с. 71-87.
Слободчикова В.И., Антропологическая перспектива отечественного образо¬вания. Москва-Екатеринбург. 2009, 264 с.
Щуркова Н.Е., Педагогическая технология. М., “Педагогическое общество Рос-сии”. 2002, 224 с.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.