ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.2.97Keywords:
փոխգործակցություն, դաստիարակության ոճ, միջանձնային հարաբերություն, փոխգործակցության բաղադրիչ, փոխգործակցության չափանիշ, փոխգործակցային դեր, բարոյական սկզբունք, ժառանգական առանձնահատկություններAbstract
Ժամանակակից կյանքը բնորոշվում է հասարակության մեջ տեղի ունեցող խորը փոփոխություններով, որտեղ ծնունդ են առնում բազմաթիվ գործընթացներ: Այդ գործընթացներն աչքի են ընկնում բացասական երևույթներով, որոնք վնասում են ընտանիքում երեխայի բնականոն զարգացմանը, խախտվում է ծնող-երեխա հարաբերությունը: Սա էլ իր հերթին փոխում է հասարակության տարբեր սոցիալական խմբերի բարոյական արժեքները, աշխարհայացքները, նոր ձևերով արտահայտվում է մարդկանց կենսակերպը: Այս համատեքստում վերջին տասնամյակներում մեծացել է դպրոցի դերը ընտանիքների կայացման ու զարգացման գործում, հատկապես ծնողների և երեխաների փոխհարաբերություններում:
Պատմությունը ցույց է տվել, որ միշտ չէ, որ ըւնտանիքն իր վրա է վերցնում երեխաների դաստիարակությունը: Դա պայմանավորված է ընտանիքի սոցիալ-մշակութային ոչ բարձր մակարդակով: Սրան համազոր է նաև հոգեբանական, մանկավարժական ներուժի թերարժեքությունը: Արդյունքում փաստվում է, որ գործ ունենք ընտանիքի ու դպրոցի, ծնողների ու երեխաների չհաջողված փոխգործակցության հետ:
Մանկավարժության մեջ ընտանիքի և երեխաների փոխգործակցության հարցերով զբաղվել են զգալի թվով մանկավարժ-գիտնականներ: Հոդվածում հաճախ դիմել ենք նրանց փորձարկած գաղափարներին: Ուշադրություն է դարձվել ծնողների ու երեխաների փոխգործակցության կառուցվածքում առանձնացված բաղադրիչների վրա: Մեկնաբանվել է ծնողների դրսևորման հիմնական գծերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ծնողների և երեխաների փոխգործակցության չափանիշներին՝ ծնողների ու երեխաների անձնային, կլինիկա-հոգեբանական, ընտանիքի չափահաս անդամների շփման առանձնահատկություններ, ընտանեկան ավանդույթներ և սոցիալ-մշակութային:
Առանձնացվել ու բացահայտվել են դպրոցի օժանդակությամբ ծնողների ու երեխաների փոխգործակցության օպտիմալացման ուղիներն ու հնարավորությունները: Հոդվածում բնութագրվել է ծնողների ու երեխաների փոխգործակցության արդյունավետության վեց չափանիշներ:
Աշխատանքում տեղ են գտել նաև դաստիարակության ոճերը, որոնք կարևոր բաղադրիչ են համարվում ծնողների և երեխաների փոխգործակցության համակարգում: Արդյունքում հնարավորություն է ստեղծվել ընտանիքում առանձնացնելու ծնողների ու երեխաների փոխգործակցության ժամանակակից խնդիրները:
References
Արզումանյան Ս. Ջ., Անձնավորության սոցիալական վարքագիծը և նրա կազմակերպ-ման հնարավորությունների ուսումնասիրումը, Երևան, 1991, 86 էջ:
Գրիգորյան Վ. Վ., Մանկավարժական կոլեկտիվի և համայնքի համագործակցության կազմակերպման ձևերը դպրոցում: Ատենախոսություն – ԺԳ 0001, մանկավարժության տեսու-թյուն և պատմություն մասնագիտություն, մ.գ.թ. գիտական աստիճանի հայցման, Երևան, 2012, 159 էջ:
Գրիգորյան Վ.Վ. Ծնողների և երեխաների փոխգործակցությունը որպես հոգեբանաման-կավարժական հիմնախնդիր, «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, հ. 1, Երևան, 2005, էջ 103-106:
Գրիգորյան Վ.Վ., Ժամանակակից ընտանիքի սոցիալ-մանկավարժական ներուժը, «Կանթեղ», «Ասողիկ» հրատ., N2, Երևան, 2005, էջ 238-242:
Գրիգորյան Վ. Վ., Ծնող և երեխա. Մանկավարժական ներգործության հիմնական ուղ-ղությունները, «Հայոց լեզու և գրականություն» ամսագիր, N1-2 Երևան, 2005, էջ 121-125:
Абульханов-Славская К.А., Деятельность и психология личности. М., 1980, 335 с.
Варга Л.Я., Дела семейные. – М., 1982, 157 с.
Макаренко А.С., Лекции о воспитании детей. – Москва, 1953, с. 91.
Обозов Н.Н., Межличностные отношения. Привлекательность человека для человека. –М., 1979, 151 с.
Петровский А.В., Дети и тактика семейного воспитания. – М., 1981, 96 с.
Jonson N.F. The Multiplicities of Internet Addiction. The Misrecognition of Leisure and Learning. England, 2008, 166 p.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Vahagn Grigoryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.