ՍԹԵՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑԻՑ ԲՈՒՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.2.27Keywords:
ՍԹԵՄ, բուհ, դպրոց, հանրակրթություն, կրթական տեխնոլոգիաներ, գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկաAbstract
Մեր ուսումնասիրության նպատակն է հստակորեն սահմանել ՍԹԵՄ կրթության նպատակներն ու թիրախները, իրականացման փուլերն ու կիրառման առանձնահատկությունները հայաստանյան իրականությունում: Ուսումնասիրության խնդիրն է բացահայտել ՍԹԵՄ կրթությունը դպրոցից բուհ համակարգում դրսևորվող խնդիրները, սահմանափակումները ու դրանց լուծման ուղիները:
Թեմայի շրջանակում առաջադրված խնդրի համապարփակ ուսումնասիրության ընթացքում կիրառվել են գիտական ընդհանուր՝ տրամաբանական, ինչպես նաև մասնավոր կամ հատուկ՝ վերլուծության, համեմատության, վիճակագրության մեթոդներ:
ՍԹԵՄ կրթությունը տեխնոլոգիաների դարաշրջանում մրցունակ մասնագետի բացակայության խնդիրը լուծելուն ուղղված նախաձեռնություն է: Հանրակրթության բնագավառում ՍԹԵՄ կրթության հնարավորությունների կիրառումը մեծապես կզարգացնի նաև մասնագիտական կրթության գործընթացը բուհերում:
Կրթության ՍԹԵՄ ուղղությունը կարող է ապահովել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ճարտարագիտության մրցունակությունը նորարարական գաղափարների իրականացման, բարձր տեխնոլոգիական ապրանքների մշակման և արտադրության միջոցով՝ սովորողներին ընձեռելով մրցունակ մասնագետ դառնալու նոր հնարավորություններ ՏՏ և բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Գիտության ու նորարարության համատեղ դրսևորումը արդյունավետ լուծումներ է առաջադրում ոչ միայն մասնագետների պատրաստման, այլ գյուղատնտեսության, էկոլոգիայի, կայուն էներգետիկայի, քաղաքային ենթակառուցվածքների և այլ խնդիրների համար: ՍԹԵՄ կրթությունը մեծ հեռանկար է բացում սովորողների առաջ՝ առավել հեշտացնելով նրանց աշխատանքի տեղավորման հարցերը:
Իրականացնելով ուսումնասիրությունը՝ հանգել ենք այն եզրակացության, որ ՍԹԵՄ կրթությունը ժամանակի մարտահրավեր է, որի հաջող իրացումը ոչ միայն որակական նոր նշաձողի կբարձրացնի կրթությունն ու գիտությունը, այլև կձևավորի այնպիսի մասնագետներ ու քաղաքացիներ, որոնք գործունեությունը կնպատակաուղղվի հասարակական կյանքի բարելավմանը, պետության զարգացմանն ու բարգավաճմանը: Իսկ ՍԹԵՄ սկզբունքների առաջ բերած սահմանափակումները հնարավոր է վերացնել ուսուցման թեմային ու խնդրին համապատասխան տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառմամբ, որակյալ կրթությամբ, ինչին ձեռնամուխ է եղել Երևանի պետական համալսարանն իր ՍԹԵՄ դպրոցով:
Բանալի բառեր՝ ՍԹԵՄ, բուհ, դպրոց, հանրակրթություն, կրթական տեխնոլոգիաներ, գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա:
References
www.livescience.com, 21.08.2023 թ., 15։30։
www.hy.wikipedia.org, 25.08.2023թ., 17։50։
www.arlis.am (ՀՀ կառավարության 10.02.2021 թ. N 136-Ն որոշում), 1.9.2023 թ., 20։30։
www.arlis.am (ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 16.08.2023 թ. N108-Ն հրաման), 1.9.2023 թ., 20։30։
www.eib.am, 31.08.2023 թ., 18։30։
www.olymp.am, 5.9.2023 թ., 22։25։
www.atc.am, 10.9.2023 թ., 18։25։
www.livescience.com, 20.08.2023 թ., 18։50։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Aram Khachatryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.