ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2024.1.24

Keywords:

երկլեզվություն/երկլեզվակրություն, անձի բազմալեզվություն, խոսքային մտածողություն, խոսքի զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաներ

Abstract

Ժամանակակից գլոբալացող աշխարհի սոցիալ մշակութային  մարտահրավերներին ընդառաջ բազմալեզվությունը և դրա ազդեցությունը մարդու մտածողության և խոսքի ձևավորման և  զարգացման վրա աննախադեպ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների անխուսափելի ներգրավվածությունն այդ գործընթացում հանգեցնում է խիստ հակասական արդյունքների: Վերոնշյալ հարցի ուսումնասիրությունը բազմամակարդակ, միջմասնագիտական հետազոտությունների առարկա  է հանդիսանում և անհերքելի արդիականություն է ձեռք բերել վերջին տասնամյակների ընթացքում: Այսպես, մինչդեռ լեզվակրթության քաղաքականության տեսանկյունից հարցն իրավացիորեն շարունակաբար դիտարկվել է դրական լույսի ներքո՝ կարևորելով ժամանակակից աշխարհում մարդու կողմից մի քանի լեզուների տիրապետման խնդիրը, դրա առավելություններն ու դրական կողմերը, ապա հոգելեզվաբանության տեսանկյունից մի քանի լեզվի համաժամանակյա կամ տարաժամանակյա առկայությունը երեխայի կյանքում, հատկապես վաղ մանկության շրջանում, կարող է պատճառ հանդիսանալ խոսքի զարգացման լուրջ դժվարությունների: Նյարդալեզվաբանության տեսանկյունից բազմալեզու միջավայրը բացառիկ դրական ազդեցություն կարող է ունենալ երեխայի զարգացող ուղեղում նյարդային բջիջների միջև շարունակաբար  ձևավորվող կապերի, միկրո կապերի, ինչպես նաև միկրո, միկրո կապերի բազմազանության վրա: Իսկ  մարդու կողմից, առհասարակ, կյանքի ընթացքում նոր լեզուներ սովորորելը  կարող է կանխել բազմաթիվ հիվանդություններ, ինչպիք են Ալցհայմերը, Պարկինսոնը, տարիքային թուլամտությունը և այլն: Այսպիսով, պարզ է դառնում, որ անձի բազմալեզվությունն ինքնին  մեծ հետաքրքրություն է ներկայացնում հետազոտողների լայն շրջանակների համար, քանի որ այն կարող է մարդու կյանքում ունենալ ճակատագրական դեր և նշանակություն՝ պայմանավորված այն հանգամանքով, թե երբ (ո՞ր տարիքում և որքա՞ն ժամանակամիջոցում) և ինչպես (ի՞նչ պայմաններում) է ձևավորվել այն: Սույն հոդվածում մեր նպատակն է հստակեցնել անձի բազմալեզվութուն հասկացության բովանդակությունը, ներկայացնել մտածողության և խոսքի օնտոգենեզը, այն է զարգացման փուլերը մարդու կյանքում՝ սկսած նրա ծնունդից,  ինչպես նաև ուսումնասիրել և դուրս բերել այն  դրական և բացասական ազդեցությունները, որոնք կարող է ունենալ բազմալեզվությունը երեխայի մտածողության և խոսքի զարգացման վրա: Ուսումնասիրության առանցքում հատկապես կդիտարկվեն զրոյից վեց տարեկան երեխաները, քանի որ հիմնական խնդիրները, որոնց հանգեցնում է բազմալեզվությունը, հանդիպում են առավելապես այս տարիքի երեխաների շրջանում:

References

Թովմասյան Հ., Հոգելեզվաբանություն, Երևան, Լիմուշ, 2022, 139էջ

Լեզուների իմացության /իրազեկության համաեվրոպական համակարգ, Ուսումնառություն, Դասավանդում, Գնահատում, Կրթության հարցերով պատասխանատու հանձնաժողով, Լեզվի քաղաքականության վարչություն, Ստրասբուրգ, թարգմանություն, Նորք Գրատուն, 2005, 278էջ

Ցեյտլին Ս., Լեզուն և երեխան. Երեխայի խոսքի լեզվաբանություն, Մ., 2000, 240էջ

Bialystok E., Bilingualism in Development: Language Literacy and Cognition, Cambridge University Press, 2001, 288p.

Field J. Psycholinguistics. The Key Concepts, London-New York: Routledge, 2004, 388p.

Залевская А., Введение в психолингвистику, М.: РГГУ, 2007, 196с.

Зимняя А., Лингвопсихология речевой деятельности, Издательство Московский психологосоциальный институт, Воронеж, 2001, 448с.

Пашук С., Психология речи. Спб.: Издательство МИУ, 2010, 296c.

Downloads

Published

2024-06-14

How to Cite

Պողոսյան Ն. (2024). ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ. Կրթությունը 21-րդ դարում, 11(1), 24–34. https://doi.org/10.46991/ai.2024.1.24

Issue

Section

Մանկավարժության տեսություն