ԿԱՆԱՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2024.1.67Keywords:
կանաչ կրթություն, կայուն զարգացում, կանաչ վարքագիծ, շրջակա միջավայրի պաշտպանություն, էկոբարյացակամություն, ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունAbstract
Կանաչ կրթության պահանջարկը կտրուկ մեծանում է մոլորակի բնակչության աճին զուգընթաց: Մարդիկ իրենց արտադրական և կենցաղային գործունեությամբ հսկայական վնաս են պատճառում երկիր մոլորակին: Հետամուտ լինելով մասնավոր շահերի` անհատները հիմնականում ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի վրա իրենց գործունեության բացասական հետևանքներին, որն ի վերջո ձևավորում է բնապահպանական և սոցիալական ռիսկեր, խաթարում է տնտեսության կայուն զարգացումը: Այս առումով կարևորվում է կանաչ կրթության այնպիսի մեթոդաբանության մշակումը, որը թիրախավորվում է անհատների ուսումնառությանը ողջ կյանքի ընթացքում:
Սակայն մյուս կողմից, տեսամեթոդական առումով դեռևս չկա միասնական մոտեցում կանաչ կրթության կազմակերպման շուրջ [7, 89-90]` չնայած, որ նախադպրոցական կրթօջախներից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, անհատներին ծանոթացնում են շրջակա միջավայրի պահպանման վարքագծային նորմերին, մեկնաբանում կայուն զարգացման սկզբունքները: Դրան զուգահեռ, շրջակա միջավայրի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի գիտակցում է ձևավորվում նաև ոչ ֆորմալ, և անգամ ինֆորմալ կրթական համակարգերում: Հետևաբար ներկայումս հիմնախնդիր է առաջանում կանաչ կրթությունը կազմակերպել այնպես, որ այն շարունակաբար ուղեկցի անհատին իր ողջ կյանքի ընթացքում և ճկուն տրանսֆորմացիոն հիմքեր ունենա տարիքային տարբեր խմբերի շրջանում:
References
Abdel Fattah, Hoda (2015). How to make School attractive to the child. Fourth and second international scientific conference. Faculty of Education Port Said University entitled Towards a child-friendly school between April 18-19.
Browning, M. and Rigolon, A. (2019). School Green Space and Its Impact on Academic Performance: A Systematic Literature Review. Int. J. Environ. Res. Public Health 2019, 16, 429.
Chakraborty, A., Singh, M., Roy, M. (2018). Green Curriculum Analysis in Technological Education. International Journal of Progressive Education, Volume 14 Number 1, 2018
Ghanem, Tafida (2020). The inclusion of national and International Sustainable Development Goals in the curricula of Public Education proposed vision –the tenth Conference of the Faculty of Arts BeniSuef University towards building a strategy for sustainable development in Upper Egypt under the humanities.
Keziz, Amal (2019). Sustainable green school and the culture of Environmental Education –International and Arab models about the Green School - Journal of Human Sciences and society. Volume 8, No. 1, pp. 155-179.
Hakobyan A., Tshughuryan A., & Martirosyan G., (2023) “The Integrated Reporting Philosophy in Business Strategy” //“Wisdom” Scientific journal, Yerevan, 1(25), pp. 169-76. doi: 10.24234/wisdom.v25i1.978.
Iluta Arbidane., Nonna Khachatryan, Narine Martirosyan, (2023) Issues of Accounting information disclosure for ecosystem services, //”Economic, Finance and Accounting” journal, no 2, pp 87-108, doi:10.59503/29538009-2023.2.12-87
Iwan, A. and Rao, N. (2017). The Green School Concept: Perspectives of Stakeholders from Award-Winning Green Preschools in Bali, Berkeley, and Hong Kong. Journal of Sustainability Education, no. 16.
Tshughuryan A, Khachatryan N. (2023), Ecosystem services financial ma¬nagement information security issues, History and politics scientific jour¬nal, (2), 25, pp: 71-94 doi: 10.59630/10.59630/25792644-2023.2.25-71.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Svetlana Karapetyan, Nonna Khachatryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.