ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2024.1.143Keywords:
սոցիալական ադապտացիա, տեսողության խանգարում ունեցող երեխաներ, խնդիր, կույրեր, թույլ տեսնողներ, ծրագիր, ուսուցիչներ, ծնողներAbstract
Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դաստիարակությունը, ուսուցումն ու զարգացումը, նրանց ինքնուրույն կյանքի նախապատրաստումը հատուկ մանկավարժության, մասնավորապես, տիֆլոմանկավարժության կարևորագույն հիմնախնդիրն է: Հետևաբար, շատ տիֆլոմանկավարժներ և տիֆլոհոգեբաններ մշակել են հատուկ միջոցներ, մեթոդներ և դրանց կիրառման պայմաններ՝ այս կարևոր հիմնախնդրի բազմաթիվ հարցեր լուծելու համար, ներառյալ, տեսողության տարբեր խանգարումներ ունեցող երեխաների սոցիալական հարմարվողականության նախադրյալների և հիմնական ուղղությունների ստեղծումը՝ կույրության, մնացորդային տեսողությամբ և թույլ տեսողությամբ։ Այս պայմաններում հատկապես դժվար է տեսողության խորը խանգարումներ ունեցող երիտասարդների համար, որոնց կյանքի փորձը, շարժողական հմտությունների համակարգը, տարածության մեջ կողմնորոշումը բավականաչափ զարգացած և կայուն չեն:
Սոցիալական հարմարվողականության հիմնախնդիրը շատ արդիական է երեխաների համար, ովքեր ունեն զարգացման տարբեր խանգարումներ: Այս հիմնախնդրի վերաբերյալ գիտական աշխատանքների ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ տարբեր մոտեցումներ են կիրառվել սոցիալական հարմարվողականության հիմնախնդիրների լուծման համար, Բայց այդ հարցերի քննարկումը, կույր և թույլ տեսողություն ունեցող երեխաների սոցիալական հարմարվողականության զարգացման համար հատուկ միջոցների, մեթոդների և դրանց կիրառման պայմանների ընտրությանը, մշակմանը և համակարգմանը բավարար ուշադրություն չի դարձվել:
Այս հոդվածը տեսողության խանգարումներ ունեցող երեխաների սոցիալական հարմարվողականության զարգացման վերաբերյալ ուսումնասիրության մի մասն է: Ուսումնասիրության այս մասում դիտարկվում են ծրագրերի էությունը, նպատակը, խնդիրները, գործառույթները, տարբերակները և աշխատանքի ուղղությունները, որոնց կիրառումը հիմք կհանդիսանա այս հիմնախնդրի արդյունավետ լուծման համար:
Ներկայացված աշխատանքը այս հիմնախնդրի վերաբերյալ ուսումնասիրության տեսական մասն է, որը ենթադրում է մոդելի հետագա փորձարարական աշխատանքի, դրա հետագա կատարելագործման, տեսողության տարբեր խանգարումներ ունեցող երեխաների սոցիալական հարմարվողականության զարգացման համար գործնական աշխատանքների մոտավոր պլանի մշակման, միջոցների, մեթոդների և պայմանների մշակման՝ այդ երեխաների մանկավարժների, ուսուցիչների և ծնողների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար:
Այս հիմնախնդրի ուսումնասիրության արդյունքները, տեսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալական հարմարվողականության զարգացման համար տեսական մոդելի և գործնական մոտեցումների մշակումը թույլ կտան արդյունավետ լուծել այս հիմնախնդիրը:
References
Азарян Р.Н., Меликян Л.Г.Профилактика близорукости у детей в условиях семьи. Международный научно-методический рецензированный журнал “Образование в XXIвеке”. Ереван 2020, N1, с.70-85
Антропов А.П.Проблема социальной адаптации учащихся вспомогательной школы//психолого-педагогические основы коррекционной работы с аномальными детьми. - Ленинград, 1990, с.180
Баряева А.Б. Индивидуальная работа по ознакомлению умственно отсталых дошкольников с количественными отношениями. //психолого-педагогические основы коррекционной работы с аномальными детьми. - Ленинград,1990
Выготский Л.С. Проблемы дефектологии. –М., Просвещение, 1995
Защиринская О.В. Социально-трудовая адаптация выпускников вспомогательных школ в процессе профессионально-трудового обучения// //психолого-педагогические основы коррекционной работы с аномальными детьми. -Ленинград,1990
Патракеев В.Г,Аладинская Н.А. Критерии дифференцированной психолого-педагогической оценки учебной деятельности школьников с нарушениями интеллекта на занятиях трудовой подготовки //Дефектология.-1997, N1,с.44-48
Спаран Е.А.Работа по профессиональной ориентации в обучении швейному делу учащихся вспомогательных школ// //психолого-педагогические основы коррекционной работы с аномальными детьми.- Ленинград,1996
Трубачева В.П., Сементайн Н.А.К вопросу об изменении структуры и содержания обучения детей с нарушениями интеллекта// Дефектология. –1998, N4, с.56-62
Щербакова А.М. Москаленко Н.В. Формирование социальной компетентности у учащихся старших классов специальных образовательных учрежденийVIIIвида// Дефектология. 2014, N3, с,66-73
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Robert Azaryan, Anna Yayloyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.