ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.7745Keywords:
Տեղեկատվական տեխնոլոգիա, ուսուցման գործընթաց, անձակենտրոն ուսուցում, էլեկտրոնային ուսուցումAbstract
Հոդվածում ներկայացված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսուցման գործընթացում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնային ուսուցման հիմնախնդիրները: Ինչպես նաև մեր կողմից մշակված և կիրառված հեռավար ուսուցման միջոցներն ու կիրառման եղանակները: Կրթության հիմնախնդիրների լուծման ժամանակակից առաջնահերթ ուղղությունը պետք է փնտրել ներկայումս առկա, գործնականում մատչելի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների արդյունավետ կիրառման մեթոդաբանության մեջ: Ուսուցման էլեկտրոնային միջոցների օգտագործումը նկատելիորեն ազդում է կրթական համակարգերի վրա և նպաստավոր պայմաններ է ստեղծում ուսուցման իննովացիոն մեթոդների զարգացման համար: Նպատակն է վեր հանել էլեկտրոնային ուսուցման հիմնախնդիրներն ու հիմնավորել մեր իսկ փորձով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլագիաների կիրառման արդյունավետությունն ուսուցման գործընթացում: Համակարգչային գրաֆիկայի, անիմացիայի, կենդանի տեսապատկերման, ձայնի համակցված օգտագործումը եզակի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրվող նյութն ընկալել առավելագույնս դիտողական տեսքով, ավելի հասկանալի ու հիշելի: Դա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ սովորողը պետք է յուրացնի մեծ ծավալի տեղեկատվություն: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը շատ կարևոր է ուսուցումն անհատականացնելու համար: Սովորողները պետք է կարողանան ձեռք բերել, գնահատել, արժևորել և փոխանցել տեղեկությունները։ Տեխնոլոգիաների կիրառման արդյունքում զարգանում են սովորողների մտածողությունն ու համակարգչային գրագիտության հմտությունները։ Մեր կողմից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ աշխարհագրության ուսուցման գործնթացում առավելագույն դիդակտիկ արդյունքի կարելի է հասնել միայն՝ ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համակարգված օգտագործման պայմաններում: Համակարգչային տեխնոլոգիաները, կրթական պաշարները, էլեկտրոնային ուսուցումը և տեղեկատվական կայքերն արդյունավետ չեն լինի, եթե նրանց կիրառումը կրի անջատ և ոչ նպատակամղված բնույթ:
References
Օգտագործված գրականության ցանկ
Աջամօղլյան Ա․, Աշխարհագրության ուսուցման կազմակերպումը տեղեկատվական և
հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, Երևան, 2018:
Աստվածատրյան Մ․, Թերզյան Գ․, Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում, Երևան, 2004:
Баранов А.С., Суслов В.Г., Шейнис А.И., Компьюторные технологии в школьной
географии.Изд.дом. «Гептер», 2004, 80 с.
Финаров Д.П., Методика обучения географии в школе: учебное пособие для студентов
вузов/ В.П. Финаров, М.; АСТ, 2007, 382с.
Էլեկտրոնային նյութեր
http://samuel-elearning.blogspot.com/p/blog-page_28.html
http://notebook.mskh.am/arxiv/dpir5-24.html
http://rgo.ru - Географический портал планеты Земля
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Education in the 21st Century
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.