Գյուղատնտեսության ոլորտում առաջացող բազմաչափանիշային խնդիրների լուծման որոշ մոտեցումներ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.1.053Keywords:
բազմաչափանիշային խնդիրներ, Պարետոյի հավասարակշռության սկզբունք, արդյունավետ ալգորիթմներ և դրանց բարդությունը, սիմպլեքս մեթոդ, տրանսպորտային խնդիր, դինամիկ ծրագրումAbstract
Հոդվածում առաջարկվում են ագրարային հատվածում առաջացող բազմաչափանիշային խնդիրների լուծման նոր մեթոդներ։ Ձևակերպված են օպտիմացման չորս խնդիրներ՝ բարիքների գումարային բերքատվության առավելարկում, գումարային շահույթի առավելարկում, ոռոգման ջրի սեզոնային ծավալի նվազարկում և բերքն աճեցնելու գումարային ռիսկերի (կարկուտ, ցրտահարություն, երաշտ և այլն) նվազարկում: Բացի այդ՝ դրվում են լրացուցիչ պահանջներ՝ բերքի համաչափ բաշխում, պարենային անվտանգության ապահովում, ինչպես նաև քննարկվում են բարիքների արտահանման հնարավորությունները: Վերը նշված պայմաններով (կամ դրանց մի մասով) առաջանում են 60 խնդիրներ, որոնցից 44-ը բազմաչափանիշային են (երկու, երեք կամ չորս նպատակային ֆունկցիաներով խնդիրներ):
Այդ խնդիրների լուծման համար առաջարկվում են երեք մեթոդներ՝ նպատակային ֆունկցիաների միավորման և կշռային գործակիցների զուգակցման եղանակ, դինամիկ ծրագրման եղանակ, հատումների և արտաքսումների եղանակ, որոնք հիմնականում նորություններ են:
Բոլոր մեթոդները որոշ պարզ ձևափոխումներով կարելի է կիրառել տնտեսության և հասարակական կյանքի այլ բնագավառներում առաջացող խնդիրների լուծման համար: Նկարագրված են մեթոդների ալգորիթմները, գնահատված են դրանց բարդությունները։ Առաջարկվող ալգորիթմները արդյունավետ են (բազմանդամային բարդությամբ): Բերված են որոշ առաջարկություններ և դիտողություններ, որոնք հնարավորություն կտան կա՛մ ընդլայնելու դիտարկվող խնդիրների շրջանակը, կա՛մ նեղացնելով այդ շրջանակը՝ լավացնելու առաջարկվող մեթոդների արդյունավետությունը։
References
Хемди А․ Таха, Введение в исследование операций М․, 2005․ էջ 84-125:
Е․ В․ Шикин Математические методы и модели в управлении, М․, 2000․ էջ 158-163:
Пападимитриу Х.Х., Стайглиц К, Комбинаторная оптимизация, Москва, 1985 стр. 510 էջ 226-230:
Р. Штойер, Многокритериальная оптимизация, Москва, 1992. էջ 146-167:
П.В. Иванов, И.В. Ткаченко, Экономико-математическое моделирование в АПК, Ростов-на-Дону, 2013, էջ 101-107, 180-205 :
А.П. Москаленко, В.В. Гутенев, С.А. Москаленко, В.В. Денисов, Экономика природопользования и ресурсосбережения, Ростов-на-Дону, 2014, էջ 262-263:
Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ, ՀՊՏՀ, Երևան 2017, էջ 48-51:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.