Վերաքննիչ վարույթի ողջամիտ ժամկետների ապահովման հիմնախնդիրը վարչական դատավարությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.070Keywords:
վարչական դատավարություն, վերաքննիչ վարույթ, վարչական դատարան, վերաքննիչ դատարան, վերաքննիչ բողոք, վարչական դատավարության օրենսգիրք, դատական ծանրաբեռնվածություն, դատավարական ժամկետներAbstract
Վերաքննիչ վարույթի պարզեցման և վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցման հարցը ներկայումս վարչական դատավարության ոլորտում ամենաարդիական խնդիրներից է։ Դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև վերաքննիչ բողոքի քննության առաջին դատական նիստի օրն ընկած ժամանակահատվածը միջինում շուրջ 1․5 տարի է։ Ընդ որում, այս ժամանակահատվածն անընդհատ աճելու միտում ունի։ Գործերի քննության չափազանց երկար ժամկետները խախտում են ողջամիտ ժամկետում արդար դատաքննության և իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները՝ սահմանված, համապատասխանաբար, ՀՀ Սահմանադրության 63-րդ և 61-րդ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներում։ Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործերի քննության անհարկի երկար ժամկետների առկայությունը համարում է դատական իշխանության վատ գործունեության վկայություն։ Պետությունը պատասխանատու է ոչ միայն դատավարության ցանկացած անհարկի հետաձգման համար, այլ նաև վերջինիս պարտավորությունն է բարեփոխել դատական իշխանությունն այնպես, որ հաղթահարվի կրկնվող, սակայն բազմաքանակ գործերի արդյունքում դատական իշխանությանը ծանրաբեռնելու խնդիրը։ Նախորդ տարիներին փորձ է արվել քննարկվող խնդիրը կարգավորել վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու միջոցով, սակայն պրակտիկան ցույց է տվել, որ դա չի բերել ցանկալի արդյունքների։ Նման պայմաններում խնդրի լուծումը պետք է գտնել դատավարական ընթացակարգերի պարզեցման միջոցով։
Վերը նշվածի հաշվառմամբ հոդվածում քննարկվում են վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցման մի շարք դատավարական գործիքներ (օրինակ՝ որոշակի կատեգորիայի գործերով վերաքննիչ բողոքարկման իրավունքի սահմանափակումը կամ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատարանից նախնական թույլտվություն ստանալու պահանջի սահմանումը), որոնց ներդրումը վարչական դատավարության օրենսգրքում կարող է զգալիորեն նպաստել այս խնդրի լուծմանը։
References
Օգտագործված գրականության ցանկ
ՀՀ Սահմանադրություն (Constitution of the RA),
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա (European Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms),
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք (Administrative Procedure Code of the RA),
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք (Civil Procedure Code of the RA),
German Code of Administrative Court Procedure,
Andrejeva v. Latvia, Appl. No. 55707/00, Council of Europe: European Court of Human Rights, 18 February 2009,
Hakansson and Sturesson v․ Sweden, Appl. No. 11855/85, Council of Europe: European Court of Human Rights, 21 February 1990,
Lupeni Greek Catholic Parish and Others v. Romania, Appl. No. 76943/11, Council of Europe: European Court of Human Rights, 29 November 2016,
Salomonsson v. Sweden, Appl. No. 38978/97, Council of Europe: European Court of Human Rights, 12 November 2002,
Stanev v. Bulgaria, Appl. No. 36760/06, Council of Europe: European Court of Human Rights, 17 January 2012,
Zimmermann and Steiner v. Switzerland, Appl. No. 8737/79, Council of Europe: European Court of Human Rights, 13 July 1983,
Council of Europe, European Court of Human Rights, European Union Agency for Fundamental Rights, Handbook on European law relating to access to justice, Publications Office, 2017, https://data.europa.eu/doi/10.2811/846864 (access 01․12․2023),
Recommendation No. R (95) 5 of the Committee of Ministers of the Council of Europe concerning the introduction and improvement of the functioning of appeal systems and procedures and civil and commercial cases,
https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=0900001680505f3c (access 01․12․2023).
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.