Համայնքային կյանքի մշակույթը ազգային ինքնության համատեքստում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.1.027Keywords:
համայնք, մշակութային ինքնավարություն, հարմարվողականություն, գոյատևում, մշակութային հարկադրանք, արգելանք, քաղաքական չեզոքություն, անկախությունAbstract
Համաշխարհայնացման ժամանակակից գործընթացները նոր մարտահրավերներ են պարունակում տարբեր հասարակությունների և մշակույթների համար, որովհետև առնչվում են յուրաքանչյուր մարդու առօրյային, փոխում կյանքի՝ դարերով հաստատված կարգը։ Երբ կյանքի պայմանները փոխվում են շատ դանդաղ, տասնյակ սերունդների կյանքի ընթացքում, մշակույթը, որը ձևավորվել և գործառում է որպես առաջին հերթին արգելանքների համակարգ, կարողանում է նույն կերպ վերարտադրվելու միջոցով կազմակերպել յուրաքանչյուր հաջորդ սերնդի կյանքը անցյալից ժառանգվող վարքի նորմերի, արժեքների և իդեալների միջոցով, որոնք կարող են էապես չփոխվել, որովհետև էապես չի փոխվում սոցիալական միջավայրը։ Սակայն ժամանակակից աշխարհում, երբ արմատական փոփոխություններ են տեղի ունենում արդեն մեկ սերնդի կյանքի ընթացքում, ակնհայտ է, որ պարզ վերարտադրությունն այլևս չի կարող մշակույթին հաղորդել կենսունակություն և շարունակականություն։ Հոդվածում ցույց է տրվում, որ հարուստ և կենսունակ է առաջին հերթին այն մշակույթը, որն ունի փոխվող իրականությանը հարմարվելու և կյանքի կազմակերպման այլընտրանքային ձևեր առաջարկելու ներուժ։ Այլընտրանքային են այս դեպքում բոլոր այն եղանակները, որոնք թույլ են տալիս մարդկանց խմբերին (ազգերին, էթնոսներին), մշակութային ինքնության պահպանմանը զուգահեռ, ինքնադրսևորվել և հաստատվել փոփոխվող իրականության մեջ։ Պատմության ընթացքում նման փորձ ձեռք է բերել նաև հայ ժողովուրդը, որը, աշխարհագրական տրոհվածության պայմաններում և միասնական ազգային պետության մեջ համախմբվելու հնարավորությունից զրկված, ստեղծել և իրացրել է համայնքային ինքնավարության, հարմարվողականության և պետականության ընդօրինակման մշակութային նախագծեր։ Դրանք հիմնականում լուծել են ոչ թե զարգացման, այլ գոյատևման խնդիր, բայց մարդկանց հաղորդել են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նախաձեռնողականությունը, ճկունությունը, «մենք»-ին (ընտանիքին, համայնքին) պատկանելու արժևորումն ու դրանից բխող բարոյականությունը և այլն։ Հայ մշակույթի այդ հարուստ փորձն է հիմք դարձել նաև այն իրողության, որ մեր դեպքում ազգային պետությունը նույնպես մշակույթի ծնունդ է՝ ի տարբերություն արևմտյան շատ երկրների, որոնցում ազգ-պետությունն է նպատակադրված ստեղծում և տարածում ազգային մշակույթ՝ ընդհանուր լեզու, վարքի նորմեր, նարատիվներ, արժեքներ և այլն։
References
Է. Ա. Հարությունյան․ Ոգու և հոգու սահմանագծում // «Անցումային հասարակություն. Սոցիոմշակութային փոխակերպումներ» հոդվածների ժողովածու, Երևան, 2009, պրակ 6, էջ 3։
Фрейд З. «Я» и «Оно». Труды разных лет. Т. 1. Тбилиси, 1991, с. 226.
Степин В. С. Цивилизация и культура. СПб. СПбГУП, 2011:
Էդ․ Ա․ Հարությունյան, Հայկական շարունակականություն. գործառնության հուսալիության հիմնահարցը // Բանբեր Երևանի համալսարանի, 1 (115), Երևան, 2005 թ., էջ 4։
Գևորգյան Հ. Ա․ Փիլիսոփայություն․ Պատմություն․ Մշակույթ․ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, 2005, էջ 26։
Գևորգյան Հ. Ա․ Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ. Եր., 1997, էջ 20-21։
Էդ․ Ա․ Հարությունյան, Հայկական շարունակականություն. գործառնության հուսալիության հիմնահարցը // Բանբեր Երևանի համալսարանի, 1 (115), Երևան, 2005 թ., էջ 8։
Գևորգյան Հ. Ա․ Փիլիսոփայություն․ Պատմություն․ Մշակույթ․ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, 2005, էջ 380։
Էդ․ Ա․ Հարությունյան, Հայկական շարունակականություն. գործառնության հուսալիության հիմնահարցը // Բանբեր Երևանի համալսարանի, 1 (115), Երևան, 2005 թ., էջ 6։
Լեո, Հայոց Պատմություն. Միջին դարեր․ հատոր 2․ Եր․, «Հայաստան» հրատ․, 1967։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.