Մասնագիտական աշխատունակության հոգեբանական գնահատումը կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման կառուցվածքում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.058Keywords:
efficiency (work ability), functional state, mental state, personality, motivation, assessment, management, recruitmentAbstract
Հոդվածում դիտարկվում է աշխատակազմի հոգեբանական գնահատման հիմնախնդիրը, որի նպատակն է բացահայտել աշխատակիցների բնավորության առանձնահատկությունների, մոտիվացիոն-արժեքային յուրահատկությունների և աշխատունակության կապը, հաշվի առնելով կարգավորող գործընթացները կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման համատեքստում։ Աշխատունակությունը պայմանավորող հավաստի և ժամանակին կատարվող հոգեֆիզիոլոգիական և հոգեբանական ախտորոշումը թույլ է տալիս մեթոդների գրագետ ներդրման միջոցով ընտրության և մարդկային ռեսուրսների կառավարման փուլերում բարձրացնել պրոֆեսիոնալ գործունեության արդյունավետությունը և նպաստել կարիերայի աճին։ Հեղինակային հետազոտությունը և համանման աշխատանքների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կախված՝ մասնագիտական գործունեության տեսակից, անձի հոգեբանական որակներից, մոտիվացիոն բաղադրիչից, պատրաստվածության աստիճանից, կամածին ակտիվության ինքնակարգավորման մակարդակից, պրոֆեսիոնալ կոմպետենտությունից, աշխատունակության առանձին մակարդակների շարժընթացը կարող է տատանվել և մնալ կայուն աշխատանքային տարբեր լարվածության փուլերում։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Вестник Ереванского Университета
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.