Հայ ժողովրդական երգերի՝ Ղևոնդ Ալիշանի հրատարակությունները

Authors

  • Նվարդ Վարդանյան բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.1.077

Keywords:

Ղևոնդ Ալիշան, ռամկական (ժողովրդական) երգեր, «Բազմավէպ», միջնադարյան երգեր, ողբերգեր, հարսանեկան, պանդխտության, կենցաղային երգեր, գրական մշակումներ

Abstract

Հոդվածում քննվում են Ղևոնդ Ալիշանի հրատարակած ժողովրդական երգերը, ներկայացվում է երգերի հրատարակման պատմությունը «Բազմավէպի» էջերում 1843-1850թթ.: Ուսումնասիրվում են «ռամկական» կոչվող երգերի խմբավորման ալիշանյան սկզբունքները: Չնայած վերնագրին, ժողովածուում տեղ գտած ոչ բոլոր երգերն են ժողովրդական, կան և գրական, հեղինակային գործեր: Ակնհայտ է, որ Ալիշանն առաջին հերթին կարևորել է երգերի լեզվի և ոճի ժողովրդայնությունը: Նույն մոտեցումն ենք տեսնում նաև Ալիշանի կողմից ստեղծված ժողովրդական երգչի՝ Նահապետի երգերում:

Հոդվածում փորձ է արվում զանազանել «Հայոց երգք ռամկականք» ժողովածուում լույս տեսած ժողովրդական և հեղինակային ստեղծագործությունները, ներկայացվում են ժողովրդական երգատեսակները և դրանց հետագա ճակատագիրը, ինչպես նաև թռուցիկ կերպով ներկայացվում է ժողովածուում լույս տեսած երգերի ազդեցությունը հայ գրականության, մասնավորապես, Հովհ.Թումանյանի ստեղծագործություններում:

Downloads

Published

2021-05-21

How to Cite

Վարդանյան Ն. (2021). Հայ ժողովրդական երգերի՝ Ղևոնդ Ալիշանի հրատարակությունները. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 12(1 (34), 77–86. https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.1.077

Issue

Section

Բանահյուսություն