«Սասնա ծռերի» և «Նիբելունգների երգի» համեմատական բնութագիրը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.1.015Keywords:
համեմատական էպոսագիտություն, ունիվերսալ մոտիվներ, հազվադեպ մոտիվներ, հերոսի կախարդական ծնունդ, հերոսի ամուսնություն և հարսնախոսություն, հմայական անխոցելիություն, ռազմիկ-կին, էպիկական մեղքAbstract
Հոդվածում դիտարկվում են խնդիրներ, որոնք վերաբերում են համեմատական էպոսագիտությանը: Հայկական «Սասնա ծռեր» և գերմանական «Նիբելունգների երգը» էպոսներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք
դրսևորվում են ինչպես ընդհանրական, այնպես էլ հազվադեպ մոտիվների
շնորհիվ: Ընդհանրական մոտիվներ են հերոսի կախարդական ծնունդը, ամուսնությունը և հարսնախոսությունը, հմայական անխոցելիությունը, ռազմիկ կնոջ կերպարը և այլն, որոնք հաճախ հանդիպում են թե՛ համաշխարհային էպոսում, թե՛ հայկական ու գերմանական էպոսներում: Միֆապատմական
տեսանկյունից հատկապես հարուստ սեմանտիկա են պարունակում հայկական և գերմանական էպոսների ավարտական դրվագները: Դրանցում իր
բարձրակետին է հասնում մի մոտիվ, ըստ որի՝ «Հերոսական ասքի էությունը
վիշտն է և կործանումը» (Մ. Ստեբլին-Կամենսկի): «Նիբելունգների երգի» ավարտը խորհրդանշում է բուրգունդական արքայատոհմի վախճանը: «Սասնա
ծռերում» Մեծ Հայքի պատմության ավարտի բազմիմաստ խորհրդանիշ է
դառնում Ագռավաքարը: Դիտարկվում է նաև էպիկական մեղքը, բայց իբրև
հազվադեպ մոտիվ: Համաշխարհային էպոսում, իր բազմաթիվ տարբերակներով հանդերձ, այն նույնպես հանդիպում է, բայց հայկական և գերմանական էպոսներում ձեռք է բերում հանգուցային նշանակություն՝ դառնալով ճակատագրական:
References
Գր. Գրիգորյան, Հայ էպոսագիտության պատմությունից, Երևան, 1981:
Եղիազարյան Ա., «Սասնա ծռերի» պոետիկան, Երևան, 1999:
Гегель, Эстетика, т. 3, М., 1971, с. 439.
Նիբելունգների երգի պրոբլեմներին նվիրված 2000 թ. Հոկտեմբերի 27-ի (Պորտո) գիտաժողովի նյութերը:
Հայագիտությունը արտասահմանում, Գիտա-ինֆորմացիոն բյուլետեն, Գ. Մատենաշար, Երևան, 1983:
Мелетинский Е., Происхождение героического эпоса, М., 2004, с. 259.
Неклюдов С., Типология и история в помятниках героического эпоса / Հայկական «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը, 2004:
Мифологический слоиварь, М., 1991, с. 498.
Беовульф, Саршая эдда,л Песнь о нибелунгах, М., 1975, с.279.
Андерсон Э., А8мянский цикл «Давид Сасунский». Народная эпическая структура и тема/ Հայկական «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը, 2004:
Вестник СПбГУ. Серия 13, 2012, Вып. 1, с. 111-112:
Тацит К., Сочинения в двух томах, т. 2, Ленинград, 1969, с. 357.
Юнг К.Г., Душа и миф, Минск, 2004, с. 115.
Էքերման, Զրույցներ Գյոթեի հետ, Երևան, 1975, էջ 107:
Стеблин-Каменский М., Древнеисландская литература, М., 1979, с. 55.
Дюмезиль Ж., Верховные боги индоевропейцев, М., 1986, с. 138.
Гамильтон Э., Мифы и легенды, М., 2003, с. 433.
Хайзинга Й., Осень средневековья, М., 1988, с. 28.
Լիլիթ Սեյրանյան, Անիմայի գաղափարագեղագիտական հարացույցը Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպում/ Բանբեր Երևանի համալսարանի, 2019, թ. 2, էջ 20-36:
Էդոյան Հ., Շարժում դեպի հավասարակշռություն, Երևան, 2009, 37:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.