Բանաստեղծ գրականագետը (Վահագն Դավթյան – 100)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.035Keywords:
պոեզիա, ներդաշնակություն, ենթագիտակցություն, բնանկար, ավանդույթ, նորարարություն, ազգային, համամարդկային, չափանիշ, թարգմանությունAbstract
Հոդվածում քննության են առնվում Վահագն Դավթյանի գրական-քննադատական հոդվածները, որոնք վերաբերում են հայ և տարբեր ազգերի գրողների (բանաստեղծների) և պարունակում են ընդհանրական նշանակություն ունեցող տեսական հարցադրումներ։ Այդ հարցադրումները վերաբերում են պոեզիայի էությանը, ավանդույթի և նորարարության անխզելի կապին, գրականության ազգային բնույթին, թարգմանության խնդրին և այլն։ Դավթյանի հոդվածները երկպլան են, որովհետև մի կողմից բացահայտում են անհատ գրողի առանձնահատուկ կողմերը, մյուս կողմից՝ գրականության ընդհանուր օրինաչափությունները։
Դավթյանի գրականագիտական հոդվածների հետ սերտորեն առնչվում են ընդհանրապես մշակույթի և արվեստի տարբեր ճյուղերի՝ նկարչության, երաժշտության, թատրոնի ու ռեժիսուրայի, ճարտարապետության ու քանդակագործության վաստակաշատ գործիչների դիմանկարները՝ նրանց արվեստի՝ նրբորեն դիտված հատկանիշների ընդգծմամբ։ Նմանատիպ հոդվածները հակադարձ էֆեկտով ստեղծում են հենց Դավթյան արվեստագետի դիմանկարը։
References
Վահագն Դավթյան, Ի սկզբանե էր բանն․․, ․Եր․, <<Խորհրդային գրող>>, 1989, էջ 560։
Վահագն Դավթյան, Զուգահեռ ճանապարհ, Եր․, 1976, էջ 169։
Վահագն Դավթյան, Լույս առավոտի, Եր․, <<Սովետական գրող>>, 1984, Առաջաբան /չի էջակալված/։
Մարտիրոս Սարյան, Արվեստի մասին, կազմեցին Վ․ Հ․ Մաթևոսյան, Յու․ Գ․ Խաչատրյան,Եր․, <<Սովետական գրող>>, 1986, էջ 121։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.