Ակսել Բակունցի արձակի ռիթմը

Authors

  • Աշխեն Ջրբաշյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.048

Keywords:

արձակի ռիթմ, բանաստեղծական չափ, օրնամենտալ արձակ, քնարականություն, գեղարվեստական պատկեր, ներքին ռիթմ, կոմպոզիցիա, ֆրագմենտար սյուժե, զուգահեռականություն

Abstract

Ար­ձա­կի ռիթ­մի քննութ­յու­նը գրա­կա­նա­գի­տութ­յան բա­վա­կան հե­տաքր­քիր և միև­նույն ժա­մա­նակ բարդ խնդիր­նե­րից է։ Ռիթ­մը, ո­րը տա­ղա­չա­փութ­յան կար­ևո­րա­գույն հաս­կա­ցութ­յուն­նե­րից է, լիո­վին ըն­կա­լե­լի է չա­փա­ծո­յում, այ­նինչ ար­ձա­կում դրա գո­յութ­յան մա­սին սկսել է խոս­վել 19-20-րդ դդ․ սահ­մա­նագ­ծին. այդ հար­ցին անդ­րա­դար­ձել են այն­պի­սի նշա­նա­վոր գրա­կա­նա­գետ­ներ, ինչ­պի­սիք են Բ․ Տո­մաշև­սկին, Վ․ Ժիր­մունս­կին և­ ու­րիշ­ներ։ Ար­ձա­կի ռիթ­մը, ան­շուշտ, յու­րա­հա­տուկ ի­րո­ղութ­յուն է, և­ այն կար­ևո­րա­գույն դեր է կա­տա­րում գե­ղար­վես­տա­կան խոս­քի կազ­մա­կերպ­ման գոր­ծում, սա­կայն խնդրին մինչ օրս միար­ժեք գնա­հա­տա­կան չի տրվել։ Մի շարք գրա­կա­նա­գետ­ներ ընդ­հան­րա­պես ժխտում են դրա գո­յութ­յու­նը։

Պետք է նկա­տի ու­նե­նալ, որ ար­ձա­կի ռիթ­մը ոչ թե ար­տա­քին ձև­ է, ինչ­պես չա­փա­ծո­յում, այլ սեր­տո­րեն կապ­ված է գե­ղար­վես­տա­կան բո­վան­դա­կութ­յան հետ և ն­րա ար­տա­հայտ­ման ե­ղա­նակ­նե­րից մեկն է։ Այն դրսևոր­վում է ոչ միայն հնչյու­նա­կան ու բա­ռա­պա­շա­րա­յին մա­կար­դակ­նե­րում, այլև կոմ­պո­զի­ցիա­յի, սյու­ժեի ձևա­վոր­ման ու զար­գաց­ման ե­ղա­նակ­նե­րում, պատ­կե­րաս­տեղծ­ման կար­ևո­րա­գույն սկզբունք­նե­րի, բո­վան­դա­կութ­յան ար­տա­հայտ­ման ձևե­րի մեջ։ Հետ­ևա­բար, ար­ձա­կի ռիթ­մի քննութ­յա­նը կա­րե­լի է մո­տե­նալ ա­մե­նա­տար­բեր դիր­քե­րից՝ բա­նաս­տեղ­ծա­կան չափ ու ռիթ­մա­կան միա­վոր­ներ հայտ­նա­բե­րե­լու ձգտու­մից մինչև բուն ար­ձա­կին բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րի վեր­հա­նու­մը։

Author Biography

Աշխեն Ջրբաշյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ

References

Тимофеев Л. И., Ритм стиха и ритм прозы: О новой теории ритма проф. А.М.Пешковского // На литературном посту, 1928, № 19, с. 30.

Ս․ Աղաբաբյան, Ակսել Բակունց, Եր․, 1963, էջ 452-453։

Ռ․ Իշխանյան, Բակունցի լեզվական արվեստը, Եր․, 1965, էջ 18։

Ակսել Բակունց, Ժառանգություն, Եր․, 1999, էջ 242։

Гиршман М. М., Ритм художественной прозы, М., 1982, с. 7.

Томашевский Б. В., Ритм прозы.- В его сб.: О стихе, Л., 1929, с. 257.

Мопассан Г., Статьи о писателях, М., 1957, էջ 33:

Пауставский К., Иван Бунин.- Тарусские страницы, Калуга, 1961, էջ 32:

Ակսել Բակունց, Երկեր, Եր․, 1955, էջ 8։

Шкловский В., О теории прозы, М., 1929, с. 216.

Жирмунский В., Теория стиха, Л., 1975, с. 571.

Ս. Աթաբեկյան, Ակսել Բակունց․ խոսքի ու․․․ լռության պոեզիան, Եր․, 2000, էջ 169։

Downloads

Published

2023-04-14

How to Cite

Ջրբաշյան Ա. (2023). Ակսել Բակունցի արձակի ռիթմը. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(1 (40), 48–56. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.048

Issue

Section

Գրականագիտություն