Խնջույքը իբրև տոն և իբրև դավադրություն

Authors

  • Արա Առաքելյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.003

Keywords:

կերակուր, կերակրի սեմատիկա, զոհաբերություն, ծես, աշխարհիկ խրախճանք, խրախճանքն իբրև տոնահանդես, խրախճանքն իբրև դավադրություն

Abstract

Հոդվածը մեկնաբանում է կերակրի սեմանտիկայի հետ կապված խնդիրներ, որոնք տեսանելի են դիցաբանության, բանահյուսության և պատմության մեջ: Նախ ընդգծվում է այն հանգամանքը, որ կերակուրը մարդու կյանքի կենսաբանական պայման է, սակայն պատմությանը զուգընթաց այն կենսաբանական պայմանից աստիճանաբար  ձեռք է բերում նաև սոցիալական և հոգևոր բովանդակություն՝ անմիջականորեն հիմք ծառայելով զոհաբերությունից դեպի հաղորդություն ձգվող ծիսական շղթայի ստեղծման: Թեև մարդը՝ homo sapiens-ը, արմատականորեն տարբերվում է կենդանիներից, սակայն ուտելու պրոցեսը որոշակիորեն մերձեցնում է նրանց: Այդ առումով մարդկանցից չեն տարբերվում նաև աստվածները: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում զոհաբերությանը, որը հնագույն ժամանակներից ի վեր ծառայում է աստվածների և մարդկանց միջև կապի հաստատմանը և ուժեղացմանը: Հոգևոր, ծիսական ճաշկերույթի հետ միասին դիտարկվում է նաև աշխարհիկ ճաշկերույթը՝ խնջույքը: Այն մեկնաբանվում է երկու իմաստով՝ իբրև տոնակատարություն և իբրև դավադրություն: Եթե ծիսական ճաշկերույթներում գերազանցապես կարևորվում է կապը Աստծու կամ աստվածների հետ (ուղղահայաց կապ), ապա աշխարհիկ խնջույքը հիմնականում կարևորվում մասնակիցների միջև կապի ամրացմամբ (հորիզոնական կապ), քանզի միասին ուտելը վիթխարի բարոյական և սոցիլական ուժ է պարունակում: Պատահական չէ, որ Է. Կանետտին կերակրի կամ ուտելու գործառույթում իշխանության տարրեր է տեսնում: Այս առումով հիմնական ուշադրություն է հատկացվում խնջույքին՝ իբրև դավադրություն: Դիտարկվում են բազմաթիվ օրինակներ՝ բերված դիցաբանությունից, էպոսից և պատմությունից:

Author Biography

Արա Առաքելյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր

References

Ավագ Էդդա, Եր., 2018:

Հայզինգա Յ., Homo Ludens, Եր, 2007:

Պլուտարքոս, Երկեր, Եր., 1983:

Սասունցի Դավիթ, Եր., 1981:

Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Եր., 1986:

Փավստոս Բուզանդ, Յայոց պատմություն, Եր., 1968:

Абрамян Л., Первобытный праздник и мифология, Ер., 1983.

Беовульф. Старшая Эдда. Песнь о нибелунгах., М., 1975.

Вольфрам Х., Готы, СПб., 2003.

Генон Р., Символы священной науки, М., 2009.

Кассий Д., Римская история, СПб., 2011.

Ле Гофф Ж., Трюон Н., История тела в средные века, М., 2008.

Мелетинский Е., Кельтский эпос / История всемирной литературы в 9-ти

томах, т. 2, 1984.

Мифы народов мира, Энциклопедия. Электронное издание, М., 2008.

Росс Э., Кельты-язычники, М., 2005.

Саги об уладах, М., 2004.

Словарь средневековой культуры, М., 2003.

Тацит К., Сочинения в 2-х томах, т. 1, Ненинград, 1969.

Фомин О., Сакральная триада, М., 2005.

Фрейд З., Тотем и табу, СПб., 2017.

Фрейд З., Избранное, М., 1990.

Фрейденберг О., Поэтика сюжета и жанра, М., 1997.

Элиаде М., Миф о вечном возвращении, М., 2000.

Canetti E., Masse und Macht, München, 2011.

Downloads

Published

2023-06-27

How to Cite

Առաքելյան Ա. (2023). Խնջույքը իբրև տոն և իբրև դավադրություն. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(2 (41), 3–17. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.003

Issue

Section

Գրականագիտություն