Վեպից դրամա անցումներում (Նար-Դոսի "Սպանված աղավնին")
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.036Keywords:
Նար-Դոս, «Սպանված աղավնին», ժանրային փոխակերպում, դրամա, ֆաբուլա, կոմպոզիցիա, պատմողական դիսկուրս, տեսանկյուն, դրամատիկական ռեմարկներAbstract
Ներկա հոդվածի նպատակն է Նար-Դոսի «Սպանված աղավնին» վեպի և համանուն դրամայի օրինակով ցույց տալ պատմողական երկի փոխակերպման ձևերը դրամատիկական դիսկուրսի։ Այստեղ ներկայացված են բնօրինակ (աղբյուր) տեքստի փոփոխությունները ձևաբովանդակային տարբեր մակարդակներում՝ ֆաբուլային, կոմպոզիցիոն-սյուժետային, նարատիվ, գաղափարական։ Տվյալ նյութի քննությունը հետաքրքիր է նրանով, որ վեպից դրամային անցումը կատարվել է նույն հեղինակի՝ Նար-Դոսի կողմից, և պատմողական տեսանկյան փոփոխությունը բխում է բացառապես դրամատիկական պատումի առանձնահատկություններից։
Միջսեռային փոխակերպումներն ունեն շատ հին պատմություն. դրանց ակունքները կարելի է տեսնել անտիկ գրականության մեջ, միջնադարյան միստերիաներում և կլասիցիստական ողբերգություններում, որտեղ դիցաբանական կամ աստվածաշնչյան պատումները վերածվում էին դրամատիկական երկի։ Իսկ բուն վեպի ժանրից դրամա փոխանցումների պատմությունը համաշխարհային գրականության մեջ սկսվել է 18-19-րդ դարերի սահմանագծին և հաջողությամբ շարունակվում է նաև մեր օրերում՝ ներառելով կինոսցենարի ժանրը։ Այսպիսի փոխակերպումները ենթադրում են տեքստային մի համակարգից անցում մեկ այլ համակարգի, այլ կերպ ասած՝ «թարգմանություն», որի արդյունքում նկատելի են գաղափարական և թեմատիկ շեշտադրումների փոխաձևումներ, «անթարգմանելի» տարրերի դուրսմղում, հաճախ նաև սյուժետային աղճատումներ և տեքստի ներգործության որոշակի թուլացում։
References
ԳԱԹ, Նար-Դոսի ֆոնդ
Հայ նոր գրականության պատմություն, Հ. 4, Ե. 1972
Ռ. Ուելլեք, Օ. Ուորրեն, Գրականության տեսություն, Ե., 2008
Տերտերյան Ա., Երկեր, Ե., ԵՊՀ հրատ., 1980
Նար-Դոս, Երկերի ժողովածու հինգ հատորով, Հ. 2, Ե., 1968
Նար-Դոս, Երկերի ժողովածու հինգ հատորով, Հ. 5, Ե., 1970
Успенский Б. А., Семиотика искусства, М., 1995
Барт Р., Введение в структурный анализ повествовательных текстов //Французская семиотика: От структурализма к постструктурализму, М., 2000
Барт Р. Литература и значение // Барт Р., Избранные работы, М., 1974
Костелянец Б. О., Драматическая активность // Театр. 1979, N 5
Женетт Ж., Повествовательный дискурс // Фигуры, в 2-х томах, Том 1-2, М., 1998
М. С. Лантух, Е. А. Селютина, Специфика трансфера художественного текста из эпоса в драму (на примере пьесы В. Сигарева «Алексей Каренин»), Вестник Челябинского государственного университета, 2023, N2 (472)
Хализев В. Е., Инсценировка// Литературный энциклопедический словарь, М., 1987
Скороход Н., Как инсценировать прозу, СПб, 2010
Белинский Б. Г., Русский театр в Петербурге// Собр. Соч. в 13 т., Т. 6, М., 1955
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.