Կենաց ծառի առասպելույթը գեղարվեստական ժամանակի համատեքստում (Հրանտ Մաթևոսյան, Վիկտոր Աստաֆև)

Authors

  • Դավիթ Պետրոսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.043

Keywords:

Կենաց ծառ, առասպելույթ, գեղարվեստական ժամանակ, Հրանտ Մաթևոսյան, Վիկտոր Աստաֆև, Ավգուստինոս Երանելի, անցյալի ներկա, ներկայի ներկա, ապագայի ներկա

Abstract

Հասարակության մեղջ քաղաքակրթական փոխակերպումները մշտապես ուղեկցել են մարդկությանը: Դրանց բանավոր և գրավոր մեկնությունները հաճախ ներկայացվել են միֆերի տեսքով, որոնք մարմնավորվել են՝ ելնելով տվյալ ազգի հոգեմտավոր գոյության առանձնահատկություններից:

   Կենաց ծառի առասպելույթը(միֆոլոգեման) այս համատեքստում առանցքային դեր ունի մասնավորապես գեղարվեստական գրականության մեջ: Մեր նպատակն է եղել քննել այդ առասպելույթը հայ և ռուս գրականության նշանավոր ներկայացուցիչներ Հրանտ Մաթևոսյանի  և Վիկտոր Աստաֆևի արձակում հեղինակի, նրա հերոսներին բնորոշ գեղարվեստական ժամանակի դիտանկյունից: Վերջինիս հոլովույթում կենաց ծառի առասպելույթը նոր բացահայտումների առիթներ է ընձեռել՝ ընդլայնելով տեքստի գեղագիտական ընկալման սահմանները և ըստ այդմ ապահովելով ուսումնասիրության արդիական հնչեղությունը:

   Հետազոտության մեջ, իբրև գեղարվեստական ժամանակի մեկնաբանության տեսական հիմք, առաջադրել ենք հռոմեացի աստվածաբան և իմաստասեր Ավգուստինոս Երանելու դրույթը հոգևոր ներկայի մասին: Ներկան իմաստավորող նրա բնութագրումները ՝ անցյալի ներկա (հիշողություն), ներկայի ներկա (անմիջական հայեցում)  և ապագայի ներկա(սպասում), հնարավորություն են տվել բացահայտելու Հրանտ Մաթևոսյանի և Վիկտոր Աստաֆևի որոշ ստեղծագործություններում կենաց ծսռի առասպելույթի ստեղծման և մեկնաբանման մի շարք ուշագրավ կողմեր: Հիշյալ գրողների ստեղծագործությունները տեսական այս դիտանկյունով մինչ օրս չի ներկայացվել: Հոդվածը շարադրելու ընթացքում նախապատվությունը տրվել է համեմատության, վերլուծության և համադրական մեթոդներին:

Author Biography

Դավիթ Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ

References

Մաթևոսյան Հր., Սկիզբը

https://hrantmatevossian.org/hy/works/id/skizby#tabcontent

Մաթևոսյան Հր., Ծառերը, https://hrantmatevossian.org/m/up/&arery.pdf

Астафьев В. Родные березы

https://scicenter.online/russkiy-yazyik-scicenter/rodnyie-berezyi-73609.html

Астафьев В. Вербное воскресенье

http://loveread.me/read_book.php?id=1857&p=132#gl_194

Бахтин М. М. Вопросы литературы и эстетики, Москва 1975, с. 234-407.

Бахтин М. М. Автор и герой в эстетической деятельности. Проблема автора. http://museum. Philosophy.ru./books/

Берёза. Легенды и мифы. https://cbg.org.by/ecotrail/kollekciya-drevesnykh-rasteniy/beryoza-povislaya/beryoza-legends

Гуревич А. Что есть время?, «Вопросы литературы», 11 (1968), с.151-174.

Дегтярева В. В. Типология предельной черты в нравственном конфликте человека и природы (Г. Мелвилл-Э. Хемингуей-В. Астафьев), «Актуальные проблемы гуманитарных и естественных наук», М., 2009. file:///C:/Users/user/Downloads/tipologiya-predelnoy-cherty-v-nravstvennom-konflikte-cheloveka-i-prirody-g-melvill-e-heminguey-v-astafiev.pdf

Древо жизни: символ мудрости, знания и бессмертия https://shedevrum.ai/post/c9095a74637a11ee83cf56181a0358a2/

Лотман Ю. М. Внутри мыслящих миров, М. 1996, 464 с.

Мифы народоов мира: Энциклопедия в 2-х тт., т. 1, «Советская энциклопедия», М. 1980. С. 396.

Наумова Н. Ф. Время человека. «Социологический журнал». 1997. № 3. С. 159-176.

Новейший философский словарь.

https://pnu.edu.ru/media/filer_public/2013/04/17/newest_philosophical_dictionary.pd

Паранук К. Н. Мифологема леса в романе А. Кима «Отец –лес» и повести Н. Куека «Лес одиночества», «Вестник АГУ». Выпуск 4 (227), 2018, с. 111-116.

Кругликова В. П. Семантика дерева в русской народной культуре. «Вестник русской христианской гуманитарной академии». 2010. Т.11. Выпуск 2, с. 208-215.

Флоренский П. А. Анализ пространственности и времени в художественно-изобразительных произведениях, Москва, 1993, 324 с.

Agnessy H. Time and Philosophies,Paris, 1977, pp.18-26;

Stuart-Smith S. Time in Literature, Group Analysis, 36(2002), pp.53-68 и др.

Downloads

Published

2024-11-11

How to Cite

Պետրոսյան Դ. (2024). Կենաց ծառի առասպելույթը գեղարվեստական ժամանակի համատեքստում (Հրանտ Մաթևոսյան, Վիկտոր Աստաֆև) . Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(3 (45), 43–51. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.043

Issue

Section

Գրականագիտություն