ՄԵՂՄԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2023.27.2.055Keywords:
դիվանագիտություն, դիվանագիտական դիսկուրս, մեղմասություններ, դիսֆեմիզմներ,, դիվանագիտական մեղմասություններAbstract
Հոդվածը վերաբերում է մեղմասություններին, որոնք օգտագործվում են որպես ճշմարտությունից խուսափելու ռազմավարության իրականացման միջոց անգլիալեզու դիվանագիտական դիսկուրսում: Այս ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է դիվանագիտական դիսկուրսում մեղմասությունների գործառույթների անբավարար ուսումնասիրությամբ: Մեղմասությունը բառ կամ արտահայտություն է, որը փոխարինում է տաբու բառին կամ ծառայում է տհաճ թեմաներից խուսափելու համար: Սոցիալական հաղորդակցության մեջ մեղմասությունը կարևոր է ներդաշնակ փոխազդեցություն ստեղծելու համար: Դիվանագիտական մեղմասությունները համարվում են այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգտագործվում են դիվանագետների խոսքում անցանկալի բառերի և արտահայտությունների փոխարեն՝ լուսաբանված իրադարձությունների և երևույթների իմաստը թաքցնելու, մեղմելու կամ խեղաթյուրելու նպատակով։ Ուսումնասիրվել է 2020-2023 թվականների բրիտանական և ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներից հավաքված լեզվական նյութերը: Վերլուծությունը հիմնված է համատեքստային մեթոդների, ինչպես նաև քանակական հետազոտության մեթոդների կիրառման վրա՝ նպաստելով ժամանակակից անգլերենում դիվանագիտական մեղմասությունների կառուցվածքի, իմաստաբանական և գործաբանական բնույթի ավելի խորը ըմբռնմանը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Anna Knyazyan, Varduhi Ghukasyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.