ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՈՍՈՒՅԹԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՐՊԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2015.19.1.153Keywords:
սպորտային խոսույթ, թարգմանության ուսուցում, ազգամշակութային նշույթավորում ունեցող բառեր, հաղորդակցական վարքագիծ, գործաբանական փոխներթափանցում, սպորտային լակունաAbstract
Սպորտային խոսույթի ուսուցումը կարևոր և արդիական խնդիր է այսօրյա հասարակական ու մշակութային զարգացումների համատեքստում: Գնալով նոր թափ ստացող մշակութային կապերի, այդ թվում նաև սպորտային, ընդլայնումը տարբեր երկրների միջև առաջ են քաշել հատուկ սպորտային թարգմանիչներ պատրաստելու անհրաժեշտությունը, որի իրականացումը կապված է բազմաթիվ դժվարությունների հետ: Սույն հոդվածում նպատակ է դրվում քննության առնել այդ դժվարություններից թերևս ամենակարևորները, որոնք անխուսափելիորեն ծագում են թարգմանության բուն գործընթացում: Այս շարքում էապես կարևորվում է ազգամշակութային նշույթավորում ունեցող օտար բառերի վերարտադրության խնդիրը, որի հաղթահարման դժվարությունները, մասնավորապես սպորտի ոլորտում հաճախ սպորտային լակունաների ստեղծման պատճառ են դառնում: Ոչ պակաս կարևոր է նաև գործաբանական փոխներթափանցման հարցը: Բանն այն է, որ սպորտային թարգմանիչը հաճախ բախվում է սպորտի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող մարդկանց` իր համար անհայտ ու անհասկանալի հաղորդակցական վարքագծի հետ, որի համապատասխան վերարտադրությունն էլ իրենից պահանջում է որոշակի նրբանկատություն ու մասնագիտական հմտություն:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Գևորգ ԲԱՐՍԵՂՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.