TED ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԼՍԵԼ-ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Authors

  • Լուսիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.2.102

Keywords:

TED դասախոսություններ, լսել-ընկալել, նախաունկդրման, բուն ունկնդրման և ետունկնդրման փուլերի աշխատանք-հանձնարարություններ, լսելու ռազմավարություններ, անգլերենը ակադեմիական նպատակների համար, անգլերենը հատուկ նպատակներ համար, ուսուցման բարձր մակարդակ

Abstract

Սույն հոդվածը դիտարկում է ուսուցման պրոցեսում լսատեսողական նյութերի, մասնավորապես TED դասախոսությունների կիրառումը որպես լսել-ընկալելու հմտությունները զարգացնելու արդյունավետ միջոց: Տվյալ դասախոսությունների շարքը ուսանողներին թույլ է տալիս գործնականում ընդլայնել իրենց ուսումնառության փորձառությունը բնական խոսքային համատեքստերում: Թեմաների բազմազանությունը հնարավորություն է տալիս դասավանդողներին TED դասախոսությունները ինտեգրել ԱԱՆ (Անգլերենը ակադեմիական նպատակների համար) և ԱՀՆ (Անգլերենը հատուկ նպատակների համար) ծրագրերում զուգակցելով մասնագիտական բովանդակությունը դասընթացի բովանդակության հետ: Հոդվածում առաջարկվում են լսարանում TED դասախոսությունների գործնական կիրառման եղանակներ:

Downloads

Published

2022-02-22

Issue

Section

Մեթոդիկա