ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Authors

  • Աննա ԱՄԻՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.2.119

Keywords:

ինտերակտիվ իրազեկություն, հարցազրույց, ապագա լրագրող, լեզվական միջավայր, ճանաչողական հմտություններ, լրագրողական էթիկա, օտարերկրյա լրագրող

Abstract

Հոդվածում քննության է առնվում ԵՊՀ Ժուռնալիստիայի ֆակուլտետում ինտերակտիվ դասերի կազմակերպումը: Այսպիսի դասընթացներն առավել արդյունավետ են մասնագիտական նյութն անգլերեն լեզվով յուրացնելու համար: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նման դասընթացներ կարելի է իրականացնել անգլերեն լեզվով հարցազրույցներ կազմակերպելու միջոցով: Ինտերակտիվ դասերի ժամանակ ուսանողները, ստանձնելով հարցազրույց վարողի և զրուցակիցների (ամենատարբեր ոլորտներից) դերեր, ընդլայնում են մասնագիտական և ընդհանուր բառապաշարը, հմտանում են անգլերեն լեզվով անկաշկանդ հաղորդակցվելու, հարցազրույցներ վարելու մեջ: Նման դասերի կազմակերպումը հնարավորություն է տալիս դասախոսին արդյունավետ դարձնել կրթական գործընթացը՝ ուղղորդելով ապագա լրագրողներին ինքնուրույն աշխատանքի և ստեղծարարության:

Downloads

Published

2022-02-22

Issue

Section

Մեթոդիկա