ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԵԹՈԴԻ ԴԵՐԸ ԻՍՊԱՆԵՐԵՆԻ` ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ

Authors

  • Հասմիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.2.136

Keywords:

հաղորդակցական մեթոդ, հաղորդակցական իրազեկություն, իրադրություն, դասագիրք, դասավանդում առաջադրանքների միջոցով, հաղորդակցական գործընթացներ, քերականական և գործառական մեթոդաբանություն

Abstract

Սույն հոդվածում քննվում է իսպաներենի դասավանդման գործում հաղորդակցական մեթոդի դերը, որի լայն կիրառումը կապված է նաև լեզվական տարբեր գիտակարգերում տեղի ունեցած էական փոփոխությունների հետ, որտեղ լեզվի`  որպես կանոնների համակարգի ընկալումից անցում է կատարվել դեպի նոր`  լեզվի`  որպես հաղորդակցական համակարգի ընկալում` կարևորելով լեզվի գործառական և հաղորդակցական հայեցակերպերը: Հոդվածում քննվում են իսպանական իրականության մեջ հաղորդակցական մեթոդի հիման վրա ստեղծված տարբեր դասագրքեր` հատկապես կարևորելով հաղորդակցական-քերականական մեթոդաբանության դերը իսպաներենի`  որպես օտար լեզվի ուսուցման համար նախատեսված դասագրքերի մշակման գործում:

Downloads

Published

2022-02-22

Issue

Section

Մեթոդիկա