ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄԸ (ԿՈՄԻՔՍ) ԵՎ ՆՐԱ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Authors

  • Մարիամ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.090

Keywords:

պատկերապատում, սցենար, երկխոսություն, Նեմեսիս, բնագիր, ելակետային տեքստ, թարգմանություն, բնաձայնություն

Abstract

Հոդվածում քննության առարկա են դարձել պատկերապատումի լեզվական առանձնահատկությունները և նրա թարգմանության խնդիրները: Պատկերապատումի տեքստը գրեթե ուսումնասիրված չէ, այնինչ այն արդեն կա մեր իրականության մեջ: Ավելին, կան նաև թարգմանություններ, որոնք ունեն լուծման կարոտ իրենց խնդիրները: Պատկերի և տեքստի համադրությամբ ստեղծված գրքերը լայն տարածում ունեն Արևմուտքում, սակայն Հայաստանում համեմատաբար նոր երևույթ են: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսպիսի աշխատանքներում չի կարելի անտեսել սցենարի լեզվական առանձնահատկությունները: Թարգմանության հիմնական դժվարությունը սահմանափակ տարածքն է, ինչպես նաև այն, որ թարգմանիչները հաճախ չեն կարող ծանոթանալ նախնական սցենարին: Այսինքն` այն տեքստը, որ հետո պատկերի է վերածվում, չի հրապարակվում: Ուրեմն այսպիսի թարգմանությունների ժամանակ առավել կարևոր է դառնում արտալեզվական գործոնների իմացությունը:

Downloads

Published

2022-03-03

Issue

Section

Լեզվաբանություն