ԿԻՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՋԵՅՆ ՕՍՏԻՆԻ «ՀԱՄՈԶՄՈՒՆՔ» ՎԵՊՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2016.20.3.017Keywords:
Ջեյն Օստին, «Համոզմունք», անգլիական նահապետական հասարակություն, ֆեմինիզմ, կին կերպարների ձայնը, լեզվական դիսկուրսAbstract
Սույն հոդվածում քննության է առնվում լեզվի կարևորության խնդիրը Ջեյն Օստինի «Համոզմունք» վեպում: Էնն Էլլիոթի կերպարի աստիճանական զարգացման արդյունքում հերոսուհին կարողանում է բարձրաձայն հայտարարել իր ապրումներն ու զգացմունքները՝ գիտակցելով, որ ինքը կարող է ընկալվել որպես անհատականություն միայն այն դեպքում, երբ կարողանա բացահայտ խոսել իր անտեսված մտահոգությունների ու խնդիրների մասին: Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, որ Էննի կերպարի միջոցով հեղինակն արտահայտում է իր համակրանքը 18-րդ դարի ֆեմինիստական շարժման նկատմամբ և քննադատում կանանց որպես անհատականություն ընկալելու տղամարդկանց դժկամությունը:
Downloads
Published
2022-01-25
Issue
Section
Լեզվաբանություն
License
Copyright (c) 2016 Vicky TCHAPARIAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.