ԲԱՌԱԻՄԱՍՏԱՅԻՆ ԵՎ ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ-ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ

Authors

  • Մառա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.3.037

Keywords:

քաղաքական խոսույթ, բառային շարույթ, բառաձևաբանական կարգ, ձևաբանական-շարահյուսական կապակցելիություն, բառաիմաստային նրբերանգներ

Abstract

Հոդվածում քննության է առնվում -able/-ible վերջածանցով բառային շարույթը ժամանակակից քաղաքական խոսույթում: Ուսումնասիրությունն իրականացվում է ձևաբանական ու շարահյուսական գործառության տեսանկյունից քաղաքական ելույթի համատեքստում: Բուն խոսքային իրադրության մեջ վեր են հանվում և մեկնաբանվում տվյալ տիպի շարույթի իմաստային առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են վերը նշված հայեցակերպերով և անհրաժեշտ են քաղաքական հասցեագրողի գաղափարի ու նպատակադրության արտահայտման համար:

Downloads

Published

2022-01-25

Issue

Section

Լեզվաբանություն